Բարսելոնան գումար է պարտք նաև Լիվերպուլին, Յուվենտուսին ու Այաքսին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» Ֆերրան Տորեսի տրանսֆերի համար «Մանչեսթեր Սիթիին» դեռևս պարտք է 52 մլն եվրո։
Այդուհանդերձ, Catalunya Ràdio-ին հաջողվել է պարզել, որ կատալոնական ակումբը գումար է պարտք նաև այլ ակումբների։
Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանան» Ֆիլիպե Կոուտինիոյի տրանսֆերի դիմաց «Լիվերպուլին» մինչ օրս պարտք է 14 մլն եվրո, ում տրանսֆերային իրավունքներն այժմ պատկանում են «Աստոն Վիլլային»։
Հաղորդվում է, որ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբն իր հերթին բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ընթացիկ մրցաշրջանի ավարտին «Բարսելոնային» պետք է վճարի 10 մլն եվրո։
«Բարսելոնան» Միրալեմ Պյանիչի տրանսֆերի դիմաց 36 մլն եվրո պարտք է «Յուվենտուսին», ով նույնպես արդեն հեռացել է կատալոնական ակումբից։
Բոսնիացի ֆուտբոլիստը 2022 թ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխցեղ ԱՄԷ-ն ներկայաղնող «Ալ Շարջա» ակումբ։
Բացի դրանից, «բլաուգրանան» ևս 42 մլն եվրո էլ պարտք է «Այաքսին», որից 32-ը` Ֆրենկի դե Յոնգի, իսկ 10-ը` Սերժինիո Դեստի տրասնֆերի դիմաց։
Ստացվում է` «Բարսելոնան» նախորդ տարիներին իրականացված տրանսֆերների դիմաց տարբեր ակումբների չի վճարել դեռևս 144 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Բարսելոնա, Լիվերպուլ, Միրալեմ Պյանիչ, Յուվենտուս, Սերժինիո Դեստ, Ֆիլիպե Կոուտինիո, Ֆրենկի-դե-Յոնգ