Բարսելոնայի պարտքը շարունակաբար աճում է` ավելանալով ևս 200 մլն եվրոյով
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում խոսել է նաև ակումբի ծանր ֆինանսական վիճակի մասին.
««Բարսելոնայի» զուտ բացասական ակտիվը կազմում է 451 մլն եվրո (խմբ.` սա նշանակում է, որ «բլաուգրանասի» պարտքի չափը գերազանցում է ակումբի գույքի արժեքին)։
Ակուկբի եկամտի 103%-ը մենք ծախսում ենք աշխատավարձերը վճարելու համար, ինչը 20-25%-ով ավելին է, քան մեր մրցակիցները»,- նշել է Լապորտան, ում խոսքերը մեջբերում է կատալոնական ակումբի Twitter-ը։
Բացի դրանից, 59-ամյա մասնագետը հաստատել է նաև, որ ակուկբի պարտքն իր ղեկավարման օրոք (2021 թ. մարտից ի վեր) աճել է ևս 200 մլն եվրոյով` հասնելով 1.35 մլրդ եվրոյի։
«Ակումբի տնտեսական վիճակը տագնապալի է, իսկ ֆինանսականը` դրամատիկ»,- ասել է Լապորտան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ժոան Լապորտան հայտարարել էր, որ «բլաուգրանասը» 2020/21 մրցաշրջանի արդյունքներով կրել է ռեկորդային` 487 մլն եվրոյի վնաս։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_a
# Բարսելոնա Բ, Ժոան Լապորտա