Բարսայի ֆուտբոլիստներից մեկը վարակվել է Covid-19-ով
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբի ֆուտբոլիստներից մեկը վարակվել է կորանավիրուսով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Covid-19-ով է վարակվել այն 9 ֆուտբոլիստներից մեկը, ովքեր այսօր՝ օգոստոսի 12-ին, արդեն սկսել են նախապատրաստվել գալիք մրցաշրջանին։ Այդ ֆուտբոլիստներն են Պեդրին, Ֆրնասիսկո Տրինկաուն, Մատեուս Ֆերնանդեսը, Ժան-Կլեր Տոդիբոն, Մուսա Վագեն, Կառլես Ալենիան, Ռաֆինյա Ալկանտարան, Խուան Միրանդան և Օրիոլ Բուսկետսը։ Նրանք բոլորն էլ վերադարձել են վարձավճարից։
Հաղորդվում է, որ վարակակիր ֆուտբոլիստն իրեն լավ է զգում և իր տանը ինքնամեկուսացել է։
Առանձին նշվում է, որ տվյալ ֆուտբոլիստը որևէ շփում չի ունեցել ակումբի առաջին թիմի որևէ ֆուտբոլիստի հետ, ովքեր այսօր պետք է մեկնեն Լիսաբոն՝ մասնակցելու ՉԼ 1/4 եզրափակչին, որի շրջանակում ակումբը մրցելու է «Բավարիայի» դեմ։ Հավելենք, որ Լիսաբոնում կատալոնական ակումբի բոլոր ֆուտբոլիստներն ու աշխատակիցները նույնպես պետք է ՊՇՌ թեստ հանձնեն։
# Բարսելոնա, Ժան-Կլեր Տոդիբո, Խուան Միրանդա, Կառլես Ալենիա, կորոնավիրուս, Մատեուս Ֆերնանդես, Մուսա Վագե, Պեդրի, Ռաֆինյա, Օրիոլ Բուսկետս, Ֆրանսիսկո Տրինկաո