Բավարիան տարին ավարտեց հիանալի հաղթանակով` խոշոր հաշվով առավելության հասնելով Վոլֆսբուրգի նկատմամբ🎥
Գերմանական Բունդեսլիգայի 17-րդ տուրի շրջանակում «Բավարիան» սեփական հարկի տակ մրցեց «Վոլֆսբուրգի» դեմ։
Յուլիան Նագելսմանի թիմը որևէ հնարավորություն չտվեց մրցակցին` հաղթելով խոշոր` 4:0 հաշվով։
Մյունխենյան ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Թոմաս Մյուլլերը, Լերոյ Սանեն, Դայո Ուպամեկանոն ու Ռոբերտ Լևնասովսկին։
Այսպիսով, «Բավարիան» 2021 թվականը հիասքանչ հաղթանակով ավարտեց, վաստակեց 43 միավոր և շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։
«Գայլերը» Բունդեսլիգայի շրջանակում կրեցին 5-րդ անընդմեջ պարտությունը, մնացին 20 միավորով և զբաղեցնում են 12-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բունդեսլիգա, Դայո Ուպամեկանո, Թոմաս Մյուլլեր, Լերոյ-Սանե, Ռոբերտ-Լևանդովսկի, Վոլֆսբուրգ