Բավարիան վստահորեն հաղթեց ?

Բավարիան վստահորեն հաղթեց ?

14/04/2019 - 19:23

Գերմանական Բունդեսլիգայի 29-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվել է «Դյուսելդորֆին». գրանցվել է 1:4 հաշիվը:

Հանդիպման 15-րդ րոպեին Կոմանը բացել է հաշիվը, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում նաև դուբլ է ձևակերպել: Երկրորդ կեսի մեկնարկից 10 րոպե անց Գնաբրին խփել է իր թիմի 3-րդ գոլը: Հիմնական ժամանակի նախավերջին րոպեին տանտերերը հեղինակության գոլ են խփել. 11 մետրանոցը հստակ է իրացրել Լուկեբակիոն: Ավելացված 2-րդ րոպեին էլ Գորեցկան ձևակերպել է վերջնարդյունքը՝ 1:4:

Այս հաղթանակից հետո Կովաչի գլխավորած թիմը 67 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ «Բորուսիայից» առաջ լինելով 1 միավոր:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023