Բավարիան ավարտին է հասցրել Այաքսի ևս մեկ ֆուտբոլիստի տրանսֆեր
«Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մյունխենյան ակումբը 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում վերջնական համաձայնության է հասել «Այաքսի» հետ։
«Բավարիան» Գրավենբերխի տրանսֆերի դիմաց Ամստերդամը ներկայացնող ակումբին կվճարի 20 մլն եվրո, որին հետագայում հավելավճարների տեսքով կավելանա ևս 5 միլիոն եվրո։
Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից «Այաքսը» կունենա 7% մասնաբաժին։
Հոլանդացի կենտրոնական կիսապաշտպանը «Բավարիայի» հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Հավելենք, որ Ռայան Գրավենբերխը «Այաքսի» սան է, որի կազմում անցկացրել է 103 հանդիպում` դառնալով 12 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Բավարիան» հայտարարեց «Այաքսի» ևս մեկ այլ ֆուտբոլիստի` Նուսայիր Մազրաուրիի հետ պայմանագիր կնքելու մասին, ով մյունխենյան ակումբի շարքերը համալրեց ազատ գործակալի կարգավիճակով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Բավարիա, Նուսայիր Մազրաուրի, Ռայան Գրավենբերխ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո