Բավարիայի մարզադպրոցն արձագանքել է Ռանոսի` Հայաստանի հավաքականի կազմում գրանցած դուբլին
Հայաստանի հավաքականը մարտի 28-ին ընկերական հանդիպում անցկացրեց Կիպրոսի ընտրանու հետ. գրանցվեց 2:2 հաշիվը։
Հայաստանի հավաքականի կազմից փայլեց թիմի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսն, ով իր նորամուտի խաղում դարձավ դուբլի հեղինակ։
Հանդիպումից հետո 19-ամյա ֆուտբոլիստի դուբլին արձագանքել է նաև «Բավարիայի» մարզադպրոցը, որն Instagram-ի պաշտոնական էջում հրապարակել է Ռանոսի լուսանկարներն ու գրել հետևյալը.
«Ինչպիսի՜ նորամուտ։
«Բավարիայի» երիտասարդական թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը երկու գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կազմում իր առաջին մրցելույթում` Կիպրոսի դեմ կայացած խաղում»։
Հիշեցնենք, որ հայազգի ֆուտբոլիստը 2018 թվականից հանդես է գալիս «Բավարիայի» համակարգում, իսկ ընթացիկ մրցաշրջանից առաջ պաշտպանում է մյունխենյան ակումբի երիտասարդական թիմի գույները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բավարիա II, Գրանտ-Լեոն Ռանոս, ընկերական-հանդիպումներ, Կիպրոսի հավաքական, Հայաստանի-հավաքական