«Բայերն» անհավանական comeback արեց «Շտուտգարտի» դեմ խաղում 🎥
Գերմանիայի Բունդեսլիգայի 26-րդ տուրում «Բայերը» մրցակցի դաշտում մրցեց «Շտուտգարտի» դեմ։
Թրիլերային պայքարում անցած խաղում գործող չեմպիոնը անհավանական comeback արեց և հաղթեց 4:3 հաշվով։
Հանդիպման ընթացքում Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը պարտվում էր նախ 0:2, ապա 1:3։ Հյուրերը 88-րդ րոպեի դրությամբ էլ զիջում էին 2:3 հաշվով, սակայն կարողացավ բեկել հանդիպման ընթացքը։
«Դեղագործների» գոլերը խփեցին Ժերեմի Ֆրիմպոնգը, Պիերո Հինկապիեն, Պատրիկ Շիկը, իսկ Անգելո Շթիլերը գրավեց սեփական դարպասը։ Շիկը մրցակցի դարպասը գրավեց 90+4-րդ րոպեին։
«Շտուտգարտից» դարպասի գրավմամբ աչքի ընկան Էրմեդին Դեմիրովիչը, Նիք Վոլթմեյդը, իսկ «Բայերի» կիսապաշտպան Գրանիտ Ջական ինքնագոլ խփեց։
«Բայերը» վաստակեց 56 միավոր և այժմ 6 միավորով է զիջում առաջատար «Բավարիային»։ «Շտուտգարտը» 37 միավորով 10-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից