Բայերի հեքիաթը շարունակվում է. Ալոնսոյի թիմը թրիլերային հաղթանակ կորզեց առաջին տուրում🎥
Մեկնարկեց գերմանական Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանը, որի առաջին տուրում գործող չեմպիոն Լևերկուզենի «Բայերը» հյուրընկալվելիս մրցեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր և թրիլերային պայքարում. «Բայերը» հաղթեց 3:2 հաշվով։
Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմն առաջին խաղակեսում Գրանիտ Ջակայի ու Ֆլորիան Վիրցի խփած գոլեր շնորհիվ երկու գնդակի առավելություն ստացավ։
Երկրորդ խաղակեսում մյոնխենգլադբախյան ակումբը կարողացավ հետ բերել կորցրածը և հավասարեցնել հաշիվը. աչքի ընկան Նիկո Էլվեդին ու Թիմ Կլայնդինսթը։
Թվում էր` հանդիպումը կավարտվի ոչ-ոքի, բայց «դեղագործները» կարողացան հաղթանակ կորզել։
90+11-րդ րոպեին «Բայերը» 11-մետրանոց վաստակեց։ Գնդակին մոտեցավ Ֆլորիան Վիրցը, որի առաջին հարվածից հետո «Բորուսիային» փրկեց դարպասապահ Յոնաս Օմլինը, սակայն գերմանացի կիսապաշտպանը երկրորդ հարվածով գրավեց դատարկ դարպասն ու հաղթանակ պարգևեց իր թիմին։
Այսպիսով, լևերկուզենյան ակումբն առաջին հաղթանակ տարավ նոր մրցաշրջանում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բայեր Լևերկուզեն, Բորուսիա Մյունխենգլադբախ, Բունդեսլիգա, Գրանիտ Ջակա, Թիմ Կլայնդինստ, Խաբի Ալոնսո, Յոնաս Օմլին, Նիկո Էլվեդի, Ֆլորիան Վիրց