Բալեկյանը ներամուտն է նշել նոր ակումբի կազմում🎥
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը նորամուտն է նշել արգենտինական «Խիմնասիա և Էսգրիմա» ակումբի կազմում։
«Խիմնասիա և Էսգրիման» Արգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է «Բարակաս Սենթրալին»։
Բալեկյանը եղել է իր թիմի պահեստայինների նստարանին և փոխարինման է մտել եկել 83-րդ րոպեին։
Մարսելո Մենդեսի գլխավորած թիմը պայքարը շարունակելու է գավաթի քառորդ եզրափակիչում, որտեղ կմրցի «Բոկա Խունիորս» – «Տալյերես Կորդոբա» զույգի հաղթողի դեմ։
Հիշեցնենք, որ 28-ամյա Բալեկյանն օրեր առաջ է «Բոկա Խունիորսից» վարձավճարով տեղափոխվել «Խիմնասիա և Էսգրիմա»։ Վարձակալական պայմանագիրը նախատեսված է 18 ամսով, որը չի ներառում ֆուտբոլիստի տրանսֆերային իրավուքնի գնման կետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արգենտինայի գավաթ, Բոկա Խունիորս, Խիմնասիա և Էսգրիմա, Նորբերտո Բրիասկո Բալեկյան