Արսենալն ու Էվերտոնը կարծես թե նոր գլխավոր մարզիչ են գտել
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Պեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետան հանդիպել է «Արսենալի» սպորտային տնօրեն Ջոշ Կրոնկեի հետ։
Ըստ Daily mail-ի՝ կողմերը եզրափակիչ բանակցություններն են վարել։ Արտետան մոտ օրերս կդառնա «Արսենալի» գլխավոր մարզիչ։ 2018 թվականի մայիսին իսպանացի մասնագետն արդեն եղել է «զինագործները» գլխավորելու հիմնական թեկնածուն, սակայն այդ ժամանակ ակումբի ղեկավարությունն ընտրեց մեկ այլ իսպանացում՝ Ունայի Էմերիին։
Իսկ ինչպես տեղեկացնում է Sky Sport-ը՝ «Էվերտոնը» նույնպես լուծել է գլխավոր մարզչի հարցը։ Ամենայն հավանականությամբ ակումբը կգլավորի «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։
Ըստ աղբյուրի՝ իտալացի մասնագետն արդեն ժամանել է Լիվերպուլ՝ պայմանագրի մանրամասները հստակեցնելու նպատակով։
# ԱՊԼ, Արսենալ, Էվերտոն, Կառլո Անչելոտի, Միկել Արտետա