«Արսենալի» 16-ամյա տաղանդը գերազանցել է տպավորիչ Յամալի ռեկորդը 📸
«Արսենալի» 16-ամյա տաղանդը գերազանցել է տպավորիչ Յամալի ռեկորդը 📸
08/04/2026 - 13:22

«Արսենալի» վինգեր Մաքս Դոումանը մասնակցել է Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպմանը (1:0) ու պատմական ռեկորդ գրանցել մրցաշարում։

Եզրային կիսապաշտպանը 16 տարեկան և 97 օրականում դարձել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ-ում հանդես եկած երբևէ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։

Դոումանը գերազանցել է «Բարսելոնայի» վինգեր Լամին Յանալի ռեկորդը, որը 2024թ. փետրվարի 21-ին «Նապոլիի» դեմ 1/8 եզրափակիչի հանդիպմանը մասնակցել էր 16 տարեկան և 223 օրականում։

Դոումանը մարտի 14-ին գրավել էր «Էվերթոնի» դարպասը` 16 տարեկան և 73 օրականում դառնալով Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։

Պատանի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 14 խաղում խփել է 7 գոլ, կատարել 1 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026