Արսենալի ղեկավարությունն աստղաբաշխական գումար կտրամադրի Արտետային՝ թիմի կազմն ամրապնդելու համար
«Արսենալի» ղեկավարությունը պատրաստ է 230 եվրո տրամադրել ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետային՝ թիմի կազմն ամրապնդելու համար:
Ինչպես տեղեկացնում է The Times-ը, «զինագործների» ղեկավարները թույլ են տվել իսպանացի մասնագետին խոշոր գնումներ կատարել:
Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակը լինելու է Դեկլան Ռայսին («Վեսթ Հեմ») և Մոյզես Կայսեդոյին («Բրայթոն») ձեռք բերելը:
Նշենք, որ Ռայսի հրաժարագինը կազմում է 100, իսկ Կայսեդոյինը՝ 75 մլն եվրո:
Բացի դրանից, «Արսենալը» դիտարկելու է նաև Ռաֆինիային («Բարսելոնա») և Մուսա Դիաբիին («Բայեր Լևերկուզեն») գնելու տարբերակները:
«Զինագործները» հետաքրքրված են նաև «Չելսիի» կիսապաշտպան Մեյոսն Մաունթի ծառայություններով, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, կդառնա ազատ գործակալ:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Դեկլան-Ռայս, Մեյսոն Մաունթ, Միկել Արտետա, Մոյզես Կայսեդո, Մուսա Դիաբի, Ռաֆինյա-Լիդս, տրանսֆերներ