«Արսենալը» ֆանտաստիկ է! «Զինագործները» ջախջախեցին «Լիդսին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Արսենալը» սեփական դաշտում 5:0 հաշվով ջախջախեց առաջնության նորեկ «Լիդսին»։
«Զինագործներից» դուբլ գրանցեցին Յուրիեն Թիմբերն ու թիմի նորեկ Վիկտոր Դյոկերեշը։ Շվեդ հարձակվողն առաջին գոլերը խփեց լոնդոնյան գրանդում։ Տանտերերից մեկ գոլ էլ խփեց Բուկայո Սական։
Միկել Արտետայի գլխավորած թիմը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և 6 միավորով առաջին տեղում է։ «Լիդսը» 3 միավորով 11-րդն է։
Հանդիպման գոլերը` քիչ անց
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am