Արաուխո. «Իմ ու Վինիսիուսի միջև դեռ շատ մենապայքարներ են լինելու»
«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարծում է, որ «Ռեալի» դեմ կայանալիք առաջին խաղում դաշտ դուրս կգա աջ եզրում:
«Կարծում եմ՝ կրկին հանդես կգամ աջ պաշտպանի դիրքում, սակայն դեռ չգիտեմ՝ ինչ է որոշել մարզիչը:
Յուրաքանչյուր հանդիպումն առանձին պատմություն է: Մինչ այժմ ամեն ինչ լավ է ընթանում: Իմ ու Վինիսիուսի միջև դեռ շատ մենապայքարներ են լինելու»,- ուրուգվայցի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Հավելենք, որ 24-ամյա պաշտպանը «Ռեալի» դեմ կայացած խաղերում աջ պաշտպանի դիրքում խաղալու փորձ արդեն ունի: «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին Արաուխոյին դաշտ է դուրս բերում այդ դիրքում՝ «Ռեալի» վինգեր Վինիսիուսին փակելու համար:
Հավելենք, որ «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև առաջիկա հանդիպումը կայանալու է մարտի 19-ին՝ Լա լիգայի 26-րդ տուրի շրջանակում:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, Ռոնալդ Արաուխո, Վինիսիուս