Ատլետիկոն շուտով կհայտարարի Լիլի պաշտպանի տրանսֆերի մասին
«Լիլի» եզրային պաշտպան Ռեյնալդու Մանդավան շուտով կդառնա «Ատլետիկո Մադրիդի» ֆուտբոլիստ։
Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «հնդկացիներն» ավարտին են հասցրել 28-ամյա ձախ պաշտպանի գործարքը. Մանդավան այժմ գտնվում է Մադրիդում և բուժզննում է անցել «Ատետիկոյի» համար։
Սպասվում է, որ մոզամբիկցի ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի շարքերը կհամալրի հաջորդ մրցաշրջանից, քանի որ 2022 թ. հունիսի 30-ից հետո դառնալու է ազատ գործակալ։
Նշենք, որ Ռեյնալդու Մանդավան «Լիլի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հուլիսից և ակումբի մարզաշապիկով անցկացրել է 87 հանդիպում` դառնալով 1 գոլի հեղինակ։
Ռոմանոն գրում է, որ «Ատլետիկոն» աշխատում է նաև «Վալենսիայի» աջ պաշտպան Դանիել Վասի տրանսֆերն արագ ավարտին հասցնելու ուղղությամբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Դանիել Վաս, Լիլ, Ռեյնալդու Մանդավա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո