Ատալանտան շարունակում է պայքարը Իտալիայի գավաթի խաղարկությունում 🎥
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ ընդունեց «Կալյարիին» և առանց լուրջ դժվարությունների 3։1 հաշվով հաղթեց մրցակցին՝ ապահովելով իր տեղը քառորդ եզրափակչում։
Ալեկսեյ Միրանչուկի, Լուիս Մուրիելի և Բոշկո Շուտալոյի գոլերին հյուրերը կարողացան պատասխանել միայն մեկ գնդակով, որն էլ իր ակտիվում գրանցեց Ռիկարդո Սոտիլը։
3։1 հաշիվը լիովին համապատասխանում է խաղի տրամաբանությանը։ Բավական է ասել որ դարպասին կատարած հարվածներով «Ատալանտան» երիցս գերազանցում էր մրցակցին․ տանտերեիրի 15 հարվածներին «Կալյարիի» տղաները պատասխանցին 5 հարվածով։
Քառորդ եզրափակչում «Ատալանտան» կմրցի «Լացիո»-«Պարմա» զույգի հաղթողի դեմ։ Խաղը կկայանա հուվարի 22-ին՝ Երևանի ժամանակով ժամը 00։15-ին։
# Ալեքսեյ Միրանչուկ, Ատալանտա, Բոշկո Շուտալո, Իտալիայի-Գավաթ, Լուիս Մուրիել, Կալյարի, Ռոբերտո Սոտիլ