Առաջին տրանսֆերային դաշինքը․ Վուլվզն ու Լացիոն հետաքրքիր փաստաթուղթ են ստորագրել
«Լացիոն» և «Վուլվհերհեմպտոնը» երկարաժամկետ տրանսֆերային համաձայնագիր են կքնել՝ ստեղծելով առաջին տրանսֆերային դաշինքը։ Այդ մասին տեղեկացնում է Football Italia-ն՝ հղում կատարելով RadioSei-ին։
Դաշինքի սկզբունքն այն է, որ եթե «Լացիոն» կամ «Վուլվզը» ցանկանան միմյանց միջև իրականացնել որևէ տրանսֆեր, իսկ այդ խաղացողին ցանկանա ձեռք բերել մեկ այլ ակումբ, ապա «Լացիոն» և «Վուլվզն» ունենալու են առավելություն։ Այդ դեպքում մյուս անկումբները պետք է «Վուլվզից» կամ «Լացիոյից» վճարեն նշանակալիորեն շատ գումար։
Այդ ամենը կողմերն իրագրոծել են նաև այն բանից հետո, երբ որոշ գրանդ ակումբներ ցանկանում են ձեռք բերել «Վուլվզի» մի շարք ֆուտբոլիստների։ Խոսքը հիմնականում վերաբերում է Դիեգու Ժոտային և Ռուբեն Նևեշին, որոնց ծառայություններով հետաքրքրված են համապատասխանաբար «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։
Կողմերի ոչ պաշտոնական համագործակցությունը կարելի է ասել սկսվել է 2019 թվականի ամռանը, երբ հռոմեական ակումբը «Բրագայից» մոտ 15 մլն եվրոյի դիմաց ձեռք բերեց Պեդրու Նետուի և Բրունո Ժորդաոյի տրանսֆերային ամբողջական իրավունքները և մի քանի ամիս անց՝ նույն տրանֆերային պատուհանի ընթացքում նրանց տրանսֆերը 25 մլն եվրոյի դիմաց վաճառեց «գայլերին»։ Խաղացողները «արծիվների» կազմում հանդես էին գալիս վարձակալական հիմունքներով 2017 թվականից։
# Բրագա, Բրունո Ժորդաո, Դիեգու Ժոտա, Լացիո, Պեդրու Նետու, Ռուբեն Նևեշ, Վուլվերհեմփթոն, տրանսֆերներ