Անչելոտի. «Գվարդիոլայի դեմ խաղալը միշտ մղձավանջ է»

Անչելոտի. «Գվարդիոլայի դեմ խաղալը միշտ մղձավանջ է»

11/02/2025 - 12:37

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի` «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին հանդիպումից առաջ խոսել է Պեպ Գվարդիոլայի մասին.

«Գվարդիոլայի դեմ խաղալը միշտ մղձավանջ է։ Պեպ միշտ փորձում է նոր տակիտկաներ և նորարարություններ ֆուտբոլում։ Ես շատ եմ նրան հարգում։ Հավանաբար Գվարդիոլան պատմության մեջ լավագույններից է, եթե ոչ լավագույնը»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» մարզում է 2016 թ. հուլիսից։

«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա փետրվարի 11-ին` Երևանի ժամանակով կեսգիշերից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023