Անհավանական Նյուքասլ. «կաչաղակները» թենիսին բնորոշ հաշվով ջախջախեցին Տոտենհեմին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Նյուքասլը» սեփական հրակի տակ մրցեց «Տոտենհեմի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ «կաչաղակները» պարզապես անհավանական հանդիպում անցկացրին և 6:1 հաշվով ջախջախեցին լոնդոնյան ակումբին։
Էդի Հաուի թիմից դուբլի հեղինակ դարձան Ջեյքոբ Մերֆին ու Ալեքսանդր Իսակը, մեկական անգամ էլ աչքի ընկան Կալում Վիլսոնն ու Ժոլեինտոնը։
«Խցանների» միակ գոլը խփեց Հարի Քեյնը։
Նշենք, որ 21-րդ րոպեի դրությամբ տանտերերը մրցակցին արդեն հաղթում էին 5:0 հաշվով։
Այս հաղթանակից հետո «Նյուքասլը» վաստակեց 59 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական։
«Տոտենհեմը», 53 միավորով, 5-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Իսակ, ԱՊԼ, Էդի Հաու, Ժոելինտոն, Կալում Վիլսոն, Հարի Քեյն, Նյուքասլ, Ջեյքոբ Մերֆի, Տոտենհեմ