Անկայուն Ռոման. «գայլերը» միավորներ կորցրին Սամպդորիայի դեմ խաղում🎥

Անկայուն Ռոման. «գայլերը» միավորներ կորցրին Սամպդորիայի դեմ խաղում🎥

22/12/2021 - 23:30

Իտալական Ա սերիայի 19-րդ տուրի շրջանակում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Սամպդորիայի» դեմ։

Չնայած «Ռոման» հանդիպման մեծ մասում ուներ լուրջ առավելություն, միևնույնն է, Ժոզե Մոուրինիոյի սաները չկարողացան հաղթանակ կորզել. խաղն ավարտվեց 1:1 հաշվով։

72-րդ րոպեին «գայլերին» առաջ մղեց Էլդոր Շոմուրոդովը, սակայն 80-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Մանոլո Գաբիադինին խփեց ջենովական ակումբի պատասխան գնդակը։

Այս ոչ-ոքիից հետո հռոմեական ակումբը վաստակեց 32 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։

«Սամպդորիան», 20 միավորով, 15-րդն է։

Հավելենք, որ «ջիալոռոսիների» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022