ԱԼԵԼՈՒԻԱ!!! Չեմպիոնների լիգան վերադառնում է․ ի՞նչ սպասել 1/4 եզրափակչի խաղերից
Ալելուիա!!!
Այսպես կարելի է ամեն անգամ արձագանքել, երբ Չեմպիոնների Լիգան վերադառնում է։ Ճիշտ է՝ այս անգամ դադարը կապված էր հավաքականների հանդիպումներով, ոչ թե կորոնավիրուսի համաճարակով, բայց ամեն դեպքում, Ալելուիա, ԱՅՆ վերադառնում է։
«Պորտու – Չելսի», «Մանչեսթեր Սիթի» – «Բորուսիա Դորտմունդ», Ռեալ Մադրիդ» – «Լիվերպուլ , «Բավարիա» – ՊՍԺ։ Այո՛, տիկնայք և պարոնայք, նրանք թույլ չեն տա մեզ ձանձրանալ։
«Պորտու» – «Չելսի»
Եթե դատենք այս երկու թիմերի վերջին խաղերից, ապա «Չելսին» կփորձի տիրել գնդակին, բարձր պրեսինգի դիմել, իսկ «Պորտուն»՝ շատ խորը կպաշտպանվել և իր հաջողությունը փնտրել հակագրոհներով։
Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկության շրջանակում «Պորտուն» գնդակին տիրում է միջինը 38%, իսկ «Չելսին» Թոմաս Տուխելի գլխավորությամբ գրեթե երկու անգամ շատ՝ 63%:
«Վիշապներն» իրենց խաղաոճով շատ նման են «Ատլետիկոյին», որին լոնդոնյան ակումբը հաղթեց 1/8 եզրափակչում։ Այստեղ կարևոր է նշել, որ պորտուգալական թիմը նույն որակական հատկանիշներով զիջում է Դիեգո Սիմիոնեի թիմին, և թվում է, թե «Չելսին» պետք է լուրջ խնդիրներ չունենա, բայց «Պորտուն» հենց այնպես հանձնվողներից չէ։ Այդ փաստը կհաստատեն Թուրինում։
Պորտուգալական թիմը կհագեցնի պաշտպանության կենտրոնը, իսկ «ազնվականները» կփորձեն եզրից փոխանցումներով հասնել հաջողության։ Այս պարագայում «վիշապների» կենտրոնականները շատ անելիք կունենան. Խոսքը Պեպեի և Շանսել Մբեմբայի մասին է։
Առջևի գծում առաջին հանդիպմանը որակազրկման պատճառով չի մասնակցի Մեհդի Թարեմին, ինչը շատ կարևոր կորուստ է Սերժիո Կոնսեյսաուի թիմի համար, քանի որ պորտուգալական թիմի պաշտպանությունը սկսվում է հենց նրանից։
«Չելսիի» կազմում Չեմպիոնների Լիգայի այս խաղարկությունում առանձնանում է Օլիվիե Ժիրուն։ Ֆրանսիացի հարձակվողը լոնդոնցիների լավագույն ռմբարկուն է՝ խփած 6 գոլով , որոնցից միայն մեկն է հեղինակել 11-մետրանոցից, այսինքն, նա խաղային իրավիճակում 9 հարված է կատարել դարպասին, որից 5-ը վերածվել է գոլի։
Այս պատկերում հստակ երևում է, որ Օլիվիե Ժիրուն մեկ խաղում դարպասին միջինում սպառնում է 3,54 անգամ և նրա ամեն երկրորդ հարվածը դարպասին վերածվում է գոլի։
Հաշվի առնելով, որ պորտուգալական թիմը խաղալու է խորը պաշտպանությունից, և մեծ հավականությամբ Թոմաս Տուխելի սաները կփորձեն այն եզրերով ճեղքել՝ այս դեպքում ֆրանսիացի հարձակվողւ դերը շատ մեծ կլինի։
Կողմերի՝ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները գնահատում ենք հետևյալ կերպ․
«Պորտու» 30/70% «Չելսի»
«Մանչեսթեր Սիթի» – «Բորուսիա Դորտմունդ»
Այսպիսի «Մանչեսթեր Սիթիի» դեմ շատ դժվար է լինելու ցանկացած թիմի համար, բայց մենք լավ փորձ ունենք նախկին Չեմպիոնների Լիգաների փլեյ-օֆֆ-ի տարբեր փուլերից, երբ Պեպ Գվարդիոլան խորամանկում է ինքն իրեն։ Օրինակ, նախորդ մրցաշրջանում «Լիոնի» դեմ քառորդ եզրափակչի շրջանակում կայացած խաղում նա, չգիտես ինչու, որոշեց խաղալ հինգ պաշտպաններով, ինչը բացատրեց ֆրանսիական թիմի վտանգավոր գրոհները չեզոքացնելով։ Այո՛, այո՛, «Մանչեսթեր Սիթին», փոխարենը խաղա այն, ինչը իր մոտ ամենալավն է ստացվում, որոշել էր հեծանիվ հորինել։ Գուցե այս դիմակայությունն էլ նման շարքից լինի․․․
Այնուամենայնիվ, «քաղաքաբնակների» դեմ խաղերում թե՛ Չեմպիոնների Լիգայի և թե՛ Պրեմիեր Լիգայի շրջանակում ամենաշատ հարված դարպասին կատարել է «Լիդսը», ինչը տեղի է ուեցել դեռևս նախորդ տարվա հոկտեմբեր ամսին կայացած հանդիպման ժամանակ (1-1): «Դորտմունդը» «Լիդսի» նման չի կարող խանգարել «Սիթիին»՝ զուտ նման պրեսինգ կիրառելու անընդունակության հետևանքով։ Ամենահավանական սցենարն այն է, որ «Բորուսիան»կ խաղա հակագրոհներով՝ հույսը դնելով Էրլինգ Հալանդի և խաղընկերների վրա։
Ուշադրություն դարձրեք, թե Էրլինգ Հալլանդի xG որքան բարձր է, ինչը նշանակում է, որ նորվեգացի հարձակվողը միշտ լավագույն դիրքից է հարված կատարում, իհարկե, այս ամենին նպաստում է նաև «Բորուսիայի» հարձակման կաոռւցվածքը, բայց, ամեն դեպքում, վիճակագրությունը ավելին, քան գրավիչ է։
Սակայն, այս ամենին էլ «Սիթին» ունի իր պատասխանը, ում անունն է Ռուբեն Դիաշ։ Պորտուգալացի պաշտպանը ուղղակի փայլում է և հենց նա է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանության գլխավոր հենասյունը։ Հետաքրքիր է, որ Դիաշը լավագույններից է դիրքը ընտրելիս, և այդ առումով նրանք Հալլանդի հետ հսկաներ են․ տեսնենք՝ ով ավելի լավ կընտրի դիրքը։
Պեպ Գվարդիոլայի թիմը, մեծ հավականությամբ, կխաղա առանց «մաքուր» հարձակվողի։ Կարծում ենք՝ Կևին դե Բրոյնեն կլինի «կեղծ» ինը համարի դիրքում։
Կողմերի՝ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները գնահատում ենք հետևյալ կերպ․
«Մանչեսթեր Սիթի» 80/20% «Բորուսիա Դորտմունդ»
«Ռեալ Մադրիդ» – «Լիվերպուլ»
Այս դիմակայությունը 1/4 եզրափակիչում ամենահամեղն է։ «Ռեալն» ու «Լիվերպուլը» մասնակցել են վերջին յոթ եզրափակիչներից հինգին, և նրանց դիմակայությունը այս փուլում չի կարող հաճույք չպատճառել։
«Ռեալը» միանշանակ կցանկանա փորձարկել «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպաններին՝ Նաթանիել Ֆիլիպսին և Օզան Կաբակին, ովքեր այս մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայում ընդմանենը 270 րոպե են անցակցրել դաշտում։
Ռեալի գլխավոր զենքն այս պահին Կարիմ Բենզեման է, ով հրաշալի մարզավիճակում է գտնվում։ Ֆրանսիացին, գլխով կատարած հարվածների տեսանկյունից, ունի լավագույն վիճակագրությունը՝ 36,4%:
Այս պատկերը ցույց է տասլիս, որ Բենզեման միջինը մեկ խաղում դարպասի ուղղությամբ հարվածում է 4,11 անգամ, իսկ xG -ն կազմում է 0․84, ինչը նշանակում է, որ Կարիմը հարվածում է ցանկացած հարմար պահի՝ անկախ դիրքից։
«Լիվերպուլի» պաշտպաններից Նաթանիել Ֆիլիպսը Պրեմիեր Լիգայում ամենաշատ օդային մենամարտերն է անցկացրել՝ միջինը մեկ խաղում 9,1 անգամ, ինչը պետք է լավ նորություն լինի մերսիսայդյան ակումբի երկրպագուների համար՝ հաշվի առնելով Բենզեմայի գլխով խաղալու արդյունավետությունը։
Մեզ բավական հետաքրքիր մարզչական խնդիրներ և լուծումներ են սպասում այս դիմակայությունում․ Կազեմիրոն, Տոնի Կրոսը և Լուկա Մոդրիչն ընդդեմ Սադիո Մանեի, Դիոգու Ժոտայի/Ռոբերտո Ֆիրմինոյի և Մոհամեդ Սալահի։ Այսնինքն, շատ բան որոշվելու է դաշտի կենտրոնում։
Կողմերի՝ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները գնահատում ենք հետևյալ կերպ․
«Ռեալ Մադրիդ» 40/60 % «Լիվերպուլ»
«Բավարիա» – ՊՍԺ
Այս դիմակայությունը նախորդ տարվա եզրափակչի շարունակությունը կարող է լինել։ Այդ դիմակայությունում նույնպես մի շատ կարևոր դիմակայություն կա․ մյոնխենցիների բարձր պաշտպանությունն ընդդեմ Կիլիան Մբապեի արագությունը։
Սակայն, «Բավրաին» այս պարագայում առավելություն ունի՝ ի դեմս Մանուել Նոյերի, ով հաճախ հանդես է գալիս որպես վերջին պաշտպան՝ պահելով բավական բարձր դիրքավորված կենտրոնակնների թիկունքը։
Չնայած այս ամենին` «Փարիզը» կարող է օգտվել այն հանգամանքից, որ Հանսի Ֆլիկի թիմի պաշտպանությունը ներկա պահին նախորդ մրցաշրջանի հզորությունը չունի։ Եթե 2019/2020 մրցաշրջանում մյունխենյան ակումբը Բունդեսլիգայում իր դարպասին թույլ էր տալիս սպառնալ միջինը xG 1,01 չափով, ապա այս մրցաշրջանում այն կազմում է xG 1,23:
Ի տարբերություն պաշտպանությանը, Բավարիայի հարձակման գիծը շարունակում է փայլել․ նրանք Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկությունում միջինը մեկ խաղում դարձել են 2,6 գոլի հեղինակ՝ առանց 11-մետրանոցները հաշվի առնելու, և բացի այդ այդ, գոլերը խփել են 11 տարբեր ֆուտբոլիստներ։
Վնասվածքի պատճառով այս խաղին չի մասնակցելու «Բավարիայի» լավագույն ռմբարկուն՝ Ռոբերտ Լևանդովսկին, և այստեղ մեծ հարց է առաջանում․ արդյո՞ք Ֆլիկը կխաղա ՊՍԺ-ի դեմ կխաղա առանց «մաքուր» հարձակվողի, թե՞ Բունդեսլիգայի վերջին տուրը նախավարժանքն էր, երբ Լևանդովսկու փոխարեն խաղում էր Էրիկ Մաքսիմ Շուպո-Մոտինգը։
Հատկանշական է, որ հարձակման կրակածայրում կարող է գործել նաև Սերժ Գնաբրին, ով Գերմանիայի հավաքականում հանդես գալիս այդպիսի փորձ արդեն ձեռք բերել է։
Վստահ ենք, որ «Պարի Սեն-Ժերմենը» դեռևս չի մոռացել Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակիչի դառնությունը և ամեն կերպ կցանկանա վրեժխնդիր լինել մյունխենյան ակումբից։
Մոուրիսիու Պոչետինոն այս դիմակայության համար ունի զարգացման երեք սցենար․
1․ Օգտվել Թոմաս Տուխելի փորձից և փորձել «Բավարիայի» դեմ խաղալ ուժի տեսնակյունից․ այս դեպքում բաց խաղ կստացվի։
2․ Մաուրիսիո Պոչետինոն իր մարտավարությունը կփորձի ներարկել թիմին․ այս տարբերակը բավական ռիսկային է՝ հաշվի առնելով կարճ ժամանակահատվածը։
3․ Խաղալ պաշտպանությունից, ինչպես «Բարսելոանյի» դեմ պատասխան խաղում։
Այս բոլոր սցենարներն էլ հնարավոր են, պարզապես, պետք է հաշվի առնել, որ ՊՍԺ-ն լավ մարզավիճակում չէ․ Լիգա 1-ը վկա։ Այս պարագայում մեկ կարևոր հանգամանք կարող է ի հայտ գալ․ միգուցե՞ «Փարիզի» ֆուտբոլիստները արդեն հոգնել են Ֆրանսիայի չեմպիոն հռչակվելուց և նրանց միայն Չեմպիոնների Լիգայի հիմն է մոտիվացնում․․․
Կողմերի՝ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները գնահատում ենք հետևյալ կերպ․
«Բավարիա» 60/40% ՊՍԺ
Կարեն Պողոսյան
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Դիեգու Ժոտա, Զինեդին-Զիդան, Էրլինգ Հալանդ, Թոմաս ՏՈւխել, Լիդս, Լիվերպուլ, Լուկա-Մոդրիչ, Կարիմ-Բենզեմա, Կևին դե Բրոյնե, Հանս-Դիտեր Ֆլիկ, Մանչեսթեր-Սիթի, Մաուրիսիո-Պոչետինո, Մեհդի Թարեմի, Մոհամեդ-Սալահ, Յուրգեն-Կլոպ, Նաթանիել Ֆիլիպս, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա, Պորտու, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Ռոբերտ-Լևանդովսկի, Ռուբեն Դիաշ, Սերժ Գնաբրի, Սերժիո Կոնսեյսաու, Օզան Կաբակ, Օլիվիե Ժիրու