Ամոյան. «Մեկնել էի` ոսկե մեդալ նվաճելու նպատակով»
Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (77կգ) կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալու մասին.
«Զագրեբ մեկնել էի` ոսկե մեդալ նեդալ նվաճելու նպատակով։ Ուրախ եմ, որ կարողացա հռչակվել աշխարհի կրկնակի չեմպիոն: Եզրափակիչում չէի մտածում, որ օլիմպիական չեմպիոնին կարող եմ հեշտ հաղթել:
Նույնիսկ մեկ վայրկյան անգամ չէի կասկածում, որ կարող եմ պարտվել։ Հոգեբանորեն պատրաստ էի հաղթել եզրափակիչում, ինչն էլ ինձ թույլ տվեց չեմպիոն դառնալ: Այդ օրն իմ օրն էր, ես էի ինձ լավ էի զգում գորգում և կարողացա հաղթել:
Օլիմպիական խաղերից հետո շատ էի ուսումնասիրել Կուսակային։ Կար տպավորություն, որ չեմ կարող հաղթել նրան։
Օլիմպիական խաղերի մեր գոտեմարտը նայելիս հասկանում էի, որ այնտեղ նրան չէի կարող հաղթել։ Այս անգամ մարզիչների հրահանգը ճիշտ կատարելու արդյունքում ու ճիշտ մարտավարության արդյունքում հաղթեցի:
Մինչև վերջին վայրկյանը պայքարում էի ու չէի մտածում, թե արդեն հաղթել եմ։ Ըմբշամարտը 6 րոպե է տևում ու յուրաքանչյուր վայրկյանին կարող ես միավոր տալ մրցակցիդ ու պարտվել։ Մինչև վերջ պետք է զգոն մնաս ու հաղթես»,- ասել է 26-ամյա ըմբիշը։
Հիշեցնենք, որ Մալխաս Ամոյանը Խորվաթիայի մայրաքաղաքում կայացած աշխարհի առաջնությունում ոսկե մեդալակիր է դարձել` եզրափակիչում 10:1 հաշվով ջախջախելով Օլիմպիական գործող չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակային։ Գոտեմարտն ավարտվել է նախատեսվածից շուտ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբշամարտ, Ըմբշամարտի ԱԱ, Մալխաս Ամոյան