Աղբյուր. «ՖՖՖ-ն արգելել է Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներին «հավանել» Բենզեմայի գրառումները»
ԶԼՄ-ներին քիչ-քիչ հաջողվում է մարնամասներ պարզել Կարիմ Բենզեմայի և Ֆրանսիայի հավաքականի միջև եղած կոնֆլիկտից։
Ինչպես հայտնում է Public-ը, Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան ԱԱ-2022-ի ժամանակ արգելել է «եռագույնների» ֆուտբոլիստներին «հավանել» Բենզեմայի գրառումներն Instagram-ում։
Ֆրանսիայի հավաքականի դարպասապահների մարզիչ Ֆրանկ Ռավիոն շատ ժամանակ է անցկացրել սոցցանցերում և Դիդիե Դեշամին պատմել է, թե ինչ բովանդակություն ունեն ֆուտբոլիստների գրառումները, ինչպես նաև 54-ամյա մասնագետին ցույց է տվել այն գրառումները, որոնք նրանք «հավանել» են։
Նշենք, որ Marca-ից աչքից չի վրիպել այն, որ Բենզեման Instagram-ում սկսել է չհետևել Ֆրանսիայի հավաքականի գրեթե բոլոր ֆուտբոլիստներին։
Նա շարունակում է հետևել միայն «Ռեալում» իր խաղընկերներ Օրելյեն Չուամենիին և Էդուարդո Կամավինգային, ինչպես նաև Կիլիան Մբապեին, Ռաֆայել Վարանին ու Մարկուս Թյուրամին։
Հավելենք, որ Մունդիալ-2022-ի մեկնարկից առաջ հայտարարվեց, որ 35-ամյա հարձակվողը վնասվածքի պատճառով բաց է թողնելու մրցաշարը, սակայն կան տեղեկություններ, որ այդ լուրից ընդամենը 1 շաբաթ անց Բենզեման սկսել է մարզումները և պատրաստ է եղել մասնակցել ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆ-ի վերջին փուլերին, սակայն Դիդիե Դեշամը չի ցանկացել նրան տեսնել հավաքականում։
Հիշեցնենք, որ մրցաշարի ավարտից հետո Կարիմ Բենզեման հայտարարեց, որ ավարտում է միջազգային կարիերան և այլևս հանդես չի գա Ֆրանսիայի հավաքականի կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Դիդիե Դեշամ, Էդուարդո Կամավինգա, Կարիմ-Բենզեմա, Կիլիան-Մբապե, Մունդիալ-2022, Ռաֆայել-Վարան, Ռեալ Մադրիդ, Քաթար-2022, Օրելյեն Չուամենի, Ֆրանսիայի հավաքական, Ֆրանսիայի Ֆուտբոլի Ֆեդերացիա