Աղբյուր. «Ռոման ՊՍԺ-ի նախագահի ճնշման հետևանքով է հրաժարվել մասնակցել Գամպերի գավաթի հանդիպմանը»

Աղբյուր. «Ռոման ՊՍԺ-ի նախագահի ճնշման հետևանքով է հրաժարվել մասնակցել Գամպերի գավաթի հանդիպմանը»

30/06/2022 - 01:12

Ինչպես արդեն հայտնել ենք, «Ռոման» հրաժարվել է մասնակցել օգոստոսի 6-ին կայանալիք Ժոան Գամպերի գավաթի հանդիպմանը, որի շրջանակում պետք է մրցեր «Բարսելոնայի» դեմ։

Հռոմեական ակումբը նախապես պարզաբանել էր, որ նման որոշում կայացվել է` կապված այն հանգամանքով, որ «ջալոռոսիների» տղամարդկանց և կանանց թիմերը միջմրցաշրջանային հատվածը պետք է ավարտեն` հնարավորինս քիչ ուղևորություններ կատարելով։

Դրան զուգահեռ, «Բարսելոնան» հայտարարեց, որ ակումբի իրավաբանական բաժինը քննարկում է «Ռոմայի» դեմ հայց ներկայացնելու հնարավորությունը՝ կատալոնական ակումբին և երկրպագուներին պատճառված վնասը փոխհատուցելու համար։

Այդուհանդերձ, ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, «գայլերը» հրաժարվել են այդ հանդիպմանը մասնակցել ՊՍԺ-ի և Եվրոպական ակումբների ասոցիացիայի նախագահ Նասեր Ալ-Խելայֆիի ճնշման հետևանքով։

Բանն այն է, որ Ալ-Խելայֆին ու «Ռոմայի» սեփականատեր Դեն Ֆրիդկինը ջերմ հարաբերություններ ունեն։

Բացի դրանից, ամերիկացի գործարարը նույնպես Եվրոպական ակումբների ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ է, և հենց Ալ-Խելայֆին ճնշում է գործադրել Ֆրիդկին վրա, որպեսզի «Ռոման» չմասնակցի Ժոան Գամպերի հանդիպմանը։

Խնդիրն այն է, որ Ալ-Խելայֆին «Ռոմայի»` Ժոան Գամպերի գավաթի հանդիպմանը մասնակցելուն դեմ է եղել այն պատճառով, քանի որ «Բարսելոնան» Սուպերլիգայի ստեղծման հիմնական ջատագովներից մեկն է, իսկ ՈՒԵՖԱ-ն ու Եվրոպական ակումբների ասոցիացիան կտրուկ դեմ են այդ գաղափարի կյանքի կոչմանը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022