Ալեգրին՝ Ինտերի ղեկավարությանը. «Դուք կեղտ եք, միևնույնն է, վեցերորդն եք ավարտելու առաջնությունը»
Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց «Ինտերին»` լքելով հետագա պայքարը։
Հանդիպումից հետո «բյանկոներիների» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին վիրավորական արտահայտություններ է թույլ տվել «Ինտերի» ղեկավարության հասցեին։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, 55-ամյա մասնագետը մոտեցել է «Ինտերի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտայի և ակումբի մենեջեր Դարիո Բաչինային ու ասել հետևյալը.
«Դուք կեղտ եք։ Միևնույնն է, վեցերորդն եք ավարտելու առաջնությունը»։
Աղբյուրի փոխանցմամբ` Ալեգրին հանդերձարանում նախ վատ խաղի համար խիստ զայրացել է իր սաների վրա, ապա ասել.
«Մենք պետք է առաջնությունը նրանցից բարձր դիրքում ավարտենք։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նրանց թույլ չտանք նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր»։
Հավելենք, որ հայտնի չէ` Ալեգրիի վարքագիծն արձանագրվել է հանդիպման գլխավոր մրցավար Դանիելե Դովերիի կողմից, թե` ոչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Coppa Italia, Ա-սերիա, Բեպե Մարոտա, Ինտեր, Իտալիայի-Գավաթ, Մասիմիլիանո-Ալեգրի, Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա