Ալբայի ասիստների պոկերը. Ինտեր Մայամին թրիլերային հաղթանակ է տարել 🎥
ՄԼՍ-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամին» ԿՈՆԿԱԿԱՖ-ի Լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում տանը մրցեց կանադական «Տոռոնտոյի» դեմ։
Հանդիպումն անցավ անչափ գոլառատ և թրիլերային պայքարում, որն ավարտվեց «Ինտեր Մայամիի» 4:3 հաշվով։
Տանտերերից փայլեց «Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժորդի Ալբան, որը դարձավ ասիստների պոկերի հեղինակ` օգնելով իր խաղընկերներին աչքի ընկնել չորս անգամ։
Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմից դուբլի է գրանցել Մաթիաս Ռոխասը, մեկական գոլ էլ խփել են Դիեգո Գոմեսն ու Լուիս Սուարեսը։
«Տոռոնտոյի» կազմից երկու գոլ է խփել «Նապոլիի» ու Իտալիայի հավաքականի նախկին վինգեր Լորենցո Ինսինիեն, իսկն«Ինտեր Մայամիի» պաշտպան Նոա Ալենը գրավել է սեփական դարպասը։
Հատկանշական է, որ «Ինտեր Մայամին» 28-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվել է պաշտպան Էկտոր Մարտինեսը։
Նշենք, որ ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբից հանդիպումը վնասվածքի պատճառով բաց է թողել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսին։
Այսպիսով, «Ինտեր Մայամին» դուրս է եկել Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ, որտեղ մրցելու է «Կալամբուս Քրյու» – «Սպորտինգ Կանզաս Սիթի» դիմակայության հաղթողի դեմ։
Հիշեցնենք, որ հենց «Ինտեր Մայամին» է մրցաշարի գործող հաղթողը։ Մրցաշարին մասնակցում են նաև Մեքսիկան ներկայացնող ակումբները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժորդի Ալբա, Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, Լորենցո Ինսինե, Լուիս-Սուարես, Խերարդո Մարտինո, ԿՈՆԿԱԿԱՖ-ի լիգայի գավաթ, Տորոնտո