Ազգերի լիգա. Ֆրանսիայի հավաքականը լուրջ կորուստներով է մոտենում առաջիկա խաղերին 📸
Ազգերի լիգա. Ֆրանսիայի հավաքականը լուրջ կորուստներով է մոտենում առաջիկա խաղերին 📸
12/11/2026 - 12:25

Ֆրանսիայի ազգային հավաքականն Իտալիայի ու Թուրքիայի թիմերի դեմ Ազգերի լիգայի A դիվիզիոնի առաջին խմբի 5-6-րդ տուրի խաղերից առաջ լուրջ կորուստներ ունի, հայտնում է «Եռագույնների» մամուլի ծառայությունը։

Հայտացուցակում ընդգրկված ֆուտվոլիստներից տարբեր վնասվածքների պատճառով առաջիկա խաղերը բաց կթողնեն Պիեռ Կալուլուն («Յուվենտուս», Իտալիա), Մարկուս Թյուրամը («Ինտեր», Իտալիա), Օրելյեն Չուամենին («Ռեալ Մադրիդ», Իսպանիա)։

Իտալիայի թիմի դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ֆրանսիացիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հաստատել է, որ «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն նույնպես վնասածք ունի և չի օգնի հավաքականին.

«Կիլիանը չի խաղա Իտալիայի հավաքականի դեմ։ Նա ցավեր ունի։ Ինչպես միշտ, մենք ռիսկի չենք դիմի։ Շատ ցավալի է, բայց սա խաղի մի մասն է։ Հուսով եմ` Թուրքիայի դեմ խաղից առաջ նա շարք կվերադառնա։

Գիտեմ, որ նա իրեն լավ է զգում։ Դրա ապացույցն այն է, որ Մբապեն չի լքել հավաքականի ճամբարը։ Նա դժգոհ է, քանի որ ուզում էր մասնակցել այս խաղին։ Ռիսկի չենք դիմի, քանի որ մրցաշրջանը երկար է»,- ասել է Զիդանը։

Վնսվածք ստացած ֆուտբոլիստների փոխարեն 54-ամյա մասնագետը հավաքական է հրավիրել Սենի Մայուլուին (ՊՍԺ), Էլի Ժունիոր Կրուպիին («Բորնմութ», Անգլիա), ինչպես նաև Սայել Կումբեդիին («Վոլֆսբուրգ», Գերմանիա)։

Բոլոր երեք ֆուտբոլիստներն էլ առաջին անգամ են հրավիրվել ազգային թիմ։

Ֆրանսիայի հավաքականը նոյեմբերի 12-ին Միլանում կմրցի Իտալիայի թիմի դեմ, իսկ երեք օր անց Բոռդոյում կհանդիպի Թուրքիային։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026