Ազգերի լիգա. Սերբիան ուշքի է գալիս` խոշոր հաշվով հաղթելով Սլովենիային🎥
Ազգերի լիգայի B դիվիզիոնի 4-րդ խմբում Սերբիայի հավաքականը 2-րդ տուրի շրջանակում` Բելգրադի «Ռայկո Միտիչ» մարզադաշտում, մրցեց Սլովենիայի ընտրանու դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ Դրագան Ստոյկովիչի թիմն առաջին տուրում Նորվեգիայից կրած պարտությունից (0:1) հետո արագ ուշքի եկավ ու խոշոր` 4:1 հաշվով հաղթեց Սլովենիային։
Սերբերի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ալեքսանդր Միտրովիչը, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, Լուկա Յովիչն ու Նեմանյա Ռադոնիչը, իսկ հյուրերի միակ գոլը գրանցվեց Պետար Ստոյանովիչի անվան դիմաց։
Նշենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
B դիվիզիոնի 4-րդ խումբը 2-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.
- Նորվեգիա – 6 միավոր
- Սերբիա – 3 միավոր
- Շվեդիա – 3 միավոր
- Սլովենիա – 0 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Ալեքսանդր Միտրովիչ, Դրագան Ստոյկովիչ, Լուկա-Յովիչ, Նեմանյա Ռադոնիչ, Պետար Ստոյանովիչ, Սերբիայի հավաքական, Սերգեյ Միլենկովիչ-Սավիչ, Սլովենիայի հավաքական