Ազգերի լիգա. Հոլանդիան ու Լեհաստանը գոլառատ խաղում չպարզեցին հաղթողին🎥
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 4-րդ խմբի 3-րդ տուրում Հոլանդիայի հավաքականը` Ռոտերդամի «Դե Կույպ» մարզադաշտում, մրցեց Լեհաստանի դեմ։
Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ 18-րդ րոպեին Մեթյու Քեշն առաջ մղեց հյուրերին։
Բաց թողած գոլից անմիջապես հետո Լուի վան Գալի թիմը տիրեց նախաձեռնությանն ու նախքան ընդմիջման գնալը կարող էր մի քանի անգամ հավսարեցնել հաշիվը, սակայն Դեյլի Բլինդը, Մեմֆիս Դեպայն ու Յուրիեն Թիմբերը վրիպեցին նպաստավոր դիրքերից։
Կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվով։
Նոր-նոր էր մեկնարկել երկրորդ կեսը, երբ 49-րդ րոպեին Լեհաստանի հավաքականը, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, կրկնապատկեց իր առավելությունը. աչքի ընկավ Պյոտր Զելինսկին։
Այդուհանդերձ, «նարնջագույնները» բաց թողած երկրորդ գոլից չընկճվեցին և շատ արագ ոչ միայն կրճատեցին, այլև հավասարեցրին հաշիվը. նախ 51-րդ րոպեին աչքի ընկավ Դևի Կլասենը, ապա 54-րդ րոպեին` Դենզել Դումֆրիսը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ տանտերերը շարունակում էին մեծ ճնշում գործադրել Լուկաշ Սկորուպսկիի դարպասի ուղղությամբ, և հոլանդացիները 90+1-րդ րոպեին մոտ էին հաղթանակ կորզելուն, սակայն Մեմֆիս Դեպայը չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոցը. գնդակը դիպավ դարպասաձողին։
Ի վերջո, հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։
Նշենք, որ A դիվիզիոնի 4-րդ խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
Խումբը 3-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.
- Հոլանդիա – 7 միավոր
- Բելգիա – 4 միավոր
- Լեհաստան – 4 միավոր
- Ուելս – 1 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Դեյլի Բլինդ, Դենզել Դումֆրիս, Դեվի Կլասեն, Լեհաստանի հավաքական, Լուի Վան Գալ, Լուկաշ Սկորուպսկի, Հոլանդիայի հավաքական, Մեթյու Քեշ, Մեմֆիս Դեպայ, Պյոտր Զելինսկի