ԱԱ-22․ Բրազիլիան ու Կոլումբիան վստահ մեկնարկեցին որակավորման փուլը🎥
Մեկնարկել է 2022 թվականին Քաթարում կայանալիք ԿՈՆԵՄԲՈԼ-ի՝ Լատինական Ամերիկայի որակավորման փուլը, որի շրջանակում հոկտեմբերի 10-ին՝ վաղ առավոտյան ավարտվեց 1-ին տուրը։
1-ին տուրի վերջին երկու հանդիպումնեի ընթացքում գրանցվեցին խորոշ հաշիվներ։ Կոլումբիայի հավաքականը սեփական հարկի տակ Լուիս Մուրիելի դուբլի և Դուվան Սապատայի խփած գոլի շնորհիվ 3։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Վենեսուելայի ընտրանու նկատմամբ։
Տուրի վերջին խաղում էլ Բրազիլիայի հավաքականը Սան Պաուլոյում քարը քարի վրա չի թողել Բոլիվիայի հավաքականին ՝ հաղթելով 5։0 հաշվով։ Տիտեի թիմի կազմից դուբլի հեղինակ է դարձել Ռոբերտո Ֆիրմինոն, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մարկինիոսն ու Ֆիլիպե Կոուտինիոն, իսկ Խոսե Կարասկոն դարձել է ինքնագոլի հեղինակ։
# Բոլիվիայի հավաքական, Բրազիլիայի հավաքական, Դուվան Սապատա, Լուիս Մուրիել, Կոլումբիայի հավաքական, ԿՈՆՄԵԲՈԼ, Մարկինիոս, Ռոբերտո-Ֆիրմինո, Վենեսուելայի հավաքական, Ֆիլիպե Կոուտինիո