ԱԱ-2026. Սաուդյան Արաբիայի հավաքականի հայտացուցակը 📸
Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գեորգիոս Դոնիսը հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։
Դարպասապահներ` Մոհամեդ Ալ Օվայիս («Ալ Ուլա»), Ահմեդ Ալ Քասար («Ալ Քադիսիա»), Նավաֆ Ալ Աքիդի («Ալ Նասր»)։
Պաշտպաններ` Սաուդ Աբդուլհամիդ («Լանս», Ֆրանսիա), Հասան Թամբաքթի, Մոթեբ Ալ Հարբի, Ալի Լաջամի (բոլորը` «Ալ Հիլալ»), Հասան Քադեշ («Ալ Իթիհադ»), Աբդուլելա Ալ Ամրի, Նավաֆ Բուշալ (երկուսն էլ` «Ալ Նասր»), Մոհամեդ Աբու Ալ Շամաթ, Ջիհադ Ջիքրի (երկուսն էլ` «Ալ Քադիսիա»), Ալի Մաջրաշի («Ալ Ահլի»)։
Կիսապաշտպաններ` Սալեմ Ալ Դավսարի, Նասեր Ալ Դավսարի, Մոհամեդ Կանո, Սուլթան Մանդաշ (բոլորը` «Ալ Հիլալ»), Ալա Ալ Հաջի («Նեոմ»), Զիյադ Ալ Ջոհանի («Ալ Ահլի»), Մուսաբ Ալ Ջուվայիր («Ալ Քադիսի»), Աբդուլա Ալ Խայբարի, Այման Յահյա (երկուսն էլ` «Ալ Նասր»)։
Հարձակվողներ` Ֆիրաս Ալ Բուրայկան («Ալ Ահլի»), Աբդուլա Ալ Համդան («Ալ Նասր»), Սալեհ Ալ Շեհրի («Ալ Իթիհադ»), Խալիդ Ալ Ղանամ («Ալ Իթիֆակ»)։
Սաուդցիները մայիսի 31-ին ընկերական հանդիպում են անցկացրել Էկվադորի հավաքականի հետ` պարտվելով 1:2 հաշվով։
«Կանաչ բազեները» նախքան Մունդիալը ևս երկու ընկերական հանդիպում կանցկացնեն` հունիսի 6-ին մրցելով Պուերտո Ռիկոյի, իսկ հունիսի 10-ին` Սենեգալի հավաքականի դեմ։
Դոնիսի գլխավորած թիմն ԱԱ-2026-ի H խմբում հունիսի 16-ին կմրցի Ուրուգվայի, հունիսի 21-ին` Իսպանիայի, իսկ հունիսի 27-ին` Կաբո Վերդեի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Գիորգիոս Դոնիս, Մունդիալ-2026, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի հավաքական