ԱԱ-2026. Նորվեգիան գոլառատ խաղում հաղթեց Սենեգալին 🎥
ԱԱ-2026-ի I խմբի երկրորդ տուրում Նորվեգիայի ազգային հավաքականը Նյու Յորքում 3:2 հաշվով հաղթեց Սենեգալի թիմին։
«Վիկինգներից» դուբլ գրանցեց Էռլինգ Հոլանդը։ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը մրցաշարի երկու խաղում 4 գոլ է խփել ու Կիլիան Մբապեի (Ֆրանսիա) հետ լավագույն ռմբարկուների պայքարում երկրորդ տեղում է` զիջելով միայն Լիոնել Մեսիին (Արգենտինա, 5)։
Սոլե Սոլբակենի գլխավորած թիմից աչքի ընկավ նաև Մարկուս Պեդերսենը։ Սենեգալցիների երկու գոլն էլ խփեց Իսմայիլա Սարը` նույնպես ձևակերպելով դուբլ։
I խմբի առաջատարը 6 միավորով Ֆրանսիան է։ Նորվեգիան նույնպես 6 միավոր է վաստակել։ Հավաքականներն ապահովել են տեղը փլեյ-օֆֆ-ում և վերջին` երրորդ տուրում հունիսի 26-ին կմրցեն միմյանց դեմ, մեկնարկը` ժամը 23:00-ին։ Սենեգալն ու Իրաքը, որոնց միջև հանդիպումը նույնպես կկայանա հունիսի 26-ին` նույն ժամին, միավոր չեն վաստակել ու զբաղեցնում են համապատասխանաբար 3-րդ ու 4-րդ տեղերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml