ԱԱ-2026. Բրազիլիայի հավաքականի վերջնական հայտացուցակը 📸
ԱԱ-2026. Բրազիլիայի հավաքականի վերջնական հայտացուցակը 📸
19/05/2026 - 09:41

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված վերջնական հայտացուցակը։

Դարպասապահներ` Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ», Անգլիա), Էդերսոն («Ֆեներբահչե», Թուրքիա), Վեվերթոն («Գրեմիո»)։

Պաշտպաններ` Դուգլաս Սանթոս («Զենիթ», Ռուսաստան), Ալեքս Սանդրո, Դանիլո, Լեո Պերեյրա (բոլորը` «Ֆլամենգո»), Բրեմեր («Յուվենտուս», Իտալիա), Գաբրիել («Արսենալ», Անգլիա), Ռոժեր Իբանյես («Ալ Ահլի», Սաուդյան Արաբիա), Մարկինյոս (ՊՍԺ, Ֆրանսիա), Վեսլի («Ռոմա», Իտալիա)։

Կիսապաշտպաններ` Լուկաս Պակետա («Ֆլամենգո»), Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Բրունո Գիմարայես («Նյուքասլ», Անգլիա), Ֆաբինյո («Ալ Իթիհադ», Սաուդյան Արաբիա), Դանիլո դոս Սանթոս («Բոտաֆոգո»)։

Հարձակվողներ` Նեյմար («Սանթոս»), Լուիս Էնրիկե («Զենիթ»), Էնդրիկ («Լիոն», Ֆրանսիա), Գաբրիել Մարտինելի («Արսենալ»), Իգոր Տիագո («Բրենթֆորդ», Անգլիա), Մատեուս Կունյա («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռաֆինիա («Բարսելոնա», Իսպանիա), Վինիսիուս («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Ռայան («Բորնմութ», Անգլիա)։

Մի շարք անվանի խաղացողներ դուրս են մնացել հայտացուցակից, այդ թվում` Տիագո Սիլվան («Պորտու», Պորտուգալիա), «Չեսիից» Ժոաո Պեդրոն և Անդրեյ Սանթոսը, սաուդյան «Ալ Նասրի» դարպասապահ Բենտոն և այլք։

«Պենտակամպիոնները» նախքան Մունդիալի մեկնարկը հունիսի 1-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Պանամայի, իսկ հունիսի 7-ին` Եգիպտոսի հետ։

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն ԱԱ-2026-ի C խմբում հունիսի 14-ին կմրցի Մարոկկոյի, հունիսի 20-ին` Հայիթիի, իսկ հունիսի 25-ին` Շոտլանդիայի հավաքականի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026