ԱԱԱ. Ման. Սիթին խոշոր հաշվով հաղթեց Ուրավային` դուրս գալով եզրափակիչ 🎥
Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում մրցեց ճապոնական «Ուրավայի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում «քաղաքաբնակներն» ունեին տոտալ առավելություն` հաղթելով 3:0 հաշվով։
Պեպ Գվարդիոլայի թիմից գոլերը խփեցին Մատեո Կովաչիչն ու Բերնարդու Սիլվան, իսկ Մարիուս Հյոբրոտենը գրավեց սեփական դարպասը։
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ, որի շրջանակում կմրցի բրազիլական «Ֆլումինենսեի» դեմ։
«Ուրավան» էլ երրորդ տեղի համար նախատեսված հանդիպում կանցկացնի և կմրցի «Լեոնի» (Մեքսիկա) դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աշխարհի ակումբային առաջնություն, Բերնարդու Սիլվա, Մանչեսթեր-Սիթի, Մատեո Կովաչիչ, Ուրավա, Պեպ Գվարդիոլա