ԱԱԱ. Ալ Իթիհադը խոշոր հաշվով հաղթեց Օքլենդ Սիթիին 🎥
Սաուդյան Արաբիայում մեկնարկեց Աշխարհի ակումբային առաջնության 2023 թ. խաղարկությունը։
Մրցաշարի առաջին փուլում մրցաշարն ընդունող երկրի չեմպիոն «Ալ Իթիհադը» մրցեց Նոր Զելանդիան ներկայացնող «Օքլենդ Սիթիի» դեմ` հաղթելով 3:0 հաշվով։
Տանտերերի գոլերը խփեցին Ռոմարինիոն, Նգոլո Կանտեն ու Կարիմ Բենզեման։
Այսպիսով, «Ալ Իթիհադը» պայքարը կշարունակի մրցաշարի 1/4 եզրափակիչում և կմրցի Եգիպտոսը ներկայացնող «Ալ Ահլիի» դեմ։
Հավելենք, որ մրցաշարի մյուս 1/4 եզրափակիչում միմյանց դեմ մրցելու են «Լեոնը» (Մեքսիկա) և «Ուրավան» (Ճապոնիա)։
Ավելացնենք, որ Չեմպիոնների լիգայի և Լիբերտադորեսի գավաթի գործող հաղթողներ «Մանչեսթեր Սիթին» ու «Ֆլումինենսեն» պայքարն սկսելու են կիսաեզրափակիչից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱԱ, Ալ Ահլի, Ալ Իթիհադ, Աշխարհի ակումբային առաջնություն, Կարիմ Բեզեմա, Մանչեսթեր-Սիթի, Նգոլո Կանտե, Ռոմարինիո, Օքլենդ Սիթի