🇮🇹Իտալիայի գավաթ. Ֆիորենտինան թրիլլերային հաղթանակ կորզեց Ատալանտայի դեմ խաղում🎥
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Ֆիորենտինան» հյուրընկալվելիս մրցեց «Ատալանտայի» դեմ։
Կարելի է ասել` Ֆլորենցիան ներկայացնող ակումբը հանդիպումն սկսեց մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 9-րդ րոպեին թիկի նորեկ Կշիշտոֆ Պյոնտեկը, դիպուկ իրացնելով 11-մետրանոցը, բացեց խաղի հաշիվը։
27-րդ րոպեին Նիկոլաս Գոնսալեսը մոտ էր կրկնապատկելուն «Ֆիորենտինայի» առավելությունը, սակայն «Ատալանտային» փրկեց դարպասապահ Խուան Մուսոն։
Այդուհանդերձ, բերգամասկները կատարած առաջին իսկ դիպուկ հարվածով հավասարեցրին խաղի հաշիվը. 30-րդ րոպեին աչքի ընկավ Դավիդե Ձապակոստան։
45+1-րդ րոպեին հաշվի մեջ առաջ կարող էին անցնել արդեն տանտերերը, սակայն Ժերեմի Բոգայի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Ամեն դեպքում, առաջին կեսում այլևս գոլեր չգրանցվեցին, իսկ կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսն անցավ շատ ավելի հետաքրքիր պայքարում, որն ապահովեց թրիլլերային վերջաբան։
56-րդ րոպեին Ժերեմի Բոգան, ի վերջո, խփեց իր գոլը` աչքի ընկնելով անհատական գեղեցիկ անցումից հետո, ինչից հետո «Ատալանտան» հաշիվը դարձրեց 2:1։
Թվում էր` երկրորդ գոլից հետո Ջանպիերո Գասպիերինիի սաները կհանգստացնեն հանդիպումն ու ամեն ինչ կանեն հաղթելու համար, սակայն այդ սցերանի հետ համաձայն չէին «մանուշակները», որոնց հաջողվեց բեկել հանդիպման ընթացքը։
70-րդ րոպեին «Ատալանտայի» կիսապաշտպան Տյոն Կոմպեյներսը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Միքայել Ֆաբրին ևս նեկ 11-մետրանոց նշանակեց տանտերերի դարպասին։
Նշակետին կրկին մոտեցավ Կշիշտոֆ Պյոնտեկը, ում առաջին հարվածից հետո Մուսոն հետ մղեց գնդակը, սակայն լեհ հարձակվողը երկրորդ փորձից հաշիվը դարձրեց 2:2։
79-րդ րոպեին «Ֆիորենտինան» մնաց 10 ֆուտբոլիստներով. երկրորդ դեղին քարտը ստացավ պաշտպան Լուկաս Մարտինեսը։
Երբ թվում էր` հանդիպման հիմնական ժամանակը կավարտվի 2:2 հաշվով ու խաղը կշարունակվի լրացուցիչ ժամանակում, 90+4-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո Վինչենցո Իտալյանոյի թիմին հաղթանակ պարգևեց Նիկոլա Միլենկովիչը։
Այսպիսով, «Ֆիորենտինան» թրիլլերային պայքարում 3:2 հաշվով հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի «Յուվենտուսի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Coppa Italia, Ատալանտա, Դավիդե Ձապակոստա, Ժերեմի Բոգա, Իտալիայի-Գավաթ, Խուան Մուսո, Կշիշտոֆ-Պյոնտեկ, Միքայել Ֆաբրի, Նիկոլա Միլենկովիչ, Ջանպիերո Գասպերինի, Վինչենցո Իտալյանո, Տյոն Կոմպենեյրս, Ֆիորենտինա