Ֆուտբոլիստներ, ովքեր հանդես են եկել/գալիս տարօրինակ համարներով
Հաճախ է նշվում, որ ֆուտբոլիստների խաղաշապիկին գրված համարները մարտավարական սխեմաներից և տվյալ ֆուտբոլիստի խաղային որակներից ավելի կարևոր են։ Որոշ ֆուտբոլիստների մոտ համարի ընտրությունը կապված է սնահավատության հետ, որոշներն էլ «ինքնահաստատվում» են տվյալ համարի ներքո, որոշների սիրելի թիվն է, իսկ որոշներն էլ պարզապես հանդես են գալիս տվյալ համարի դիրքում։ Այսօր անդրադառնալու ենք այն ֆուտբոլիստներին, ովքեր հանդես են եկել/գալիս տարօրինակ համարներով։
Ռոման Զոբնին – 47 («Սպարտակ Մոկսվա)
Մոսկվայի «Սպարտակի» 26-ամյա ռուս կիսապաշտպանի ընտրությունը շատ պարզ է եղել։ Նա իր կնոջը հարցրել է, թե ո՞ր թվերն է նա սիրում, իսկ կինը պատասխանել է 4 և 7, այդ պատճառով Զոբնինը որոշել է հանդես գալ 47 համար ներքո, ինչը մեր օրերում հազվադեպ է հանդիպում։
Տրենտ Ալեքսնադր-Առնոլդ – 66 («Լիվերպուլ»)
Վերջերս արդեն պատմել ենք «Լիվերպուլի» պաշտպանի խաղահամարի պատմությունը։ Բանն այն է, որ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի խաղահամարն ընտրվել է պատահականության սկզբունքով։ Երբ նա «Լիվերպուլի» մանկապատանեկան ակադեմիայից տեղափոխվում էր, ակումբի փոխարինողների կազմ նրան տրվել է այդ խաղահամարը, ինչի մասին խոսել է պատմել է ակումբի մարզահագուստների գծով կոորդինատոր Լի Ռեդքլիֆը։
«Երբ ակադեմիայից փոխարինողների կազմ ֆուտբոլիստ է գալիս, մենք հատուկ նրանց բարձր թվով խաղահամար ենք տալիս։ Մենք չենք ցանկանում նրանց փոքր թվով համար տալ, քանի որ նրանք կարող են մտածել, որ միանգամից ամեն ինչ կստացվի։ Հուսով եմ՝ հասկանում եք, թե ինչ նկատի ունեմ։ Մենք ընտրում ենք մեծ թվով համար, որն ազատ է լինում, և մենք այդ համարը տալիս ենք մտածում ենք, որ նրան տալիս ենք այդ համարը, քանի որ նա ժամանել է ակադեմիայից»,- նշել է Ռեդքլիֆը։
Անդրեյ Շևչենկո – 76
Ռոնալդինիո – 80
Մատյո Ֆլամինի – 84
Այս խաղացողներին միավորում է մեկ բան․ նրանք բոլորն էլ 2008 թվականին տարբեր ակումբներից տեղափոխվել են «Միլան», սակայն բոլորին զարմացրերց նրանց ընտրված խաղային համարները։ Այս երեք խաղացողներն էլ ընտրել են իրենց ծննդյան տարթվի վերջին երկու թիվը։
Բիկսան Լիզարազյու – 69 («Բավարիա»)
Բասկյան արմատներով ֆրանսիացի պաշտպանը «Բավարիայի» կազմում հանդես էր գալիս շատ անսպասելի համարով։ Այդ խաղահամարն, օրինակ, Բասկետբոլի ազգային ասոցիացիայում՝ NBA-ում, արգելված է, սակայն Լիզարազյուին կարելի է հասկանալ, թե ինչու է ընտրել հենց այդ խաղահամարը։ Բանն այն է, որ Լիզարազյուն ծնվել է 1969 թվականին, նրա հասակաը 169 սմ է, իսկ քաշը՝ 69 կգ։ Անհավանական զուգադիպություն։
Վիկտոր Վանյամա – 67 («Սելթիկ»)
2011 թվականի քենիացի ֆուտբոլիստը բելգիական «Անդերլեխտից» տեղափոխվելով «Սելթիկ»՝ որոշեց խաղալ 67 համարի մարզաշապիկով։ Որևէ արտառոց բան չկար այդ թվի հետ կապված, պարզապես 1967 թվականին «կելտերը» նվաճել են Չեմպիոնների գավաթը։
Հիշամ Զերուալի – 0 («Աբերդին»)
Մարոկկացի հարձակվողը 2000 թվականի ձմռանը դարձավ շոտլանդական «Աբերդինի» ձմեռային տրանսֆերային պատուհանի առաջին ձեռքբերումը։ Երբ խաղացողը տեղափոխվեց Շոտլանդիա, երկրպագուները նրան սկսեցին անվանել «Զեռո»։ Ելնելով այդ ամենից՝ խաղացողն ընտրեց 0 համարի խաղաշապիկը։ Ցավոք, ֆուտբոլիստը 2004 թվականին 27 տարեկան հասակում մահացել է։
Իվան Սամորանո – 1+8 («Ինտեր»)
Խուան Պաբլո Սորին – 1+2 («Վիլյառեալ»)
Քլինթոն Մորիսոն – 1+9 («Քովենթրի»)
Իվան Սամորանոն չիլիական ֆուտբոլի լեգենդներից մեկն է։ Նա 1997 թվականի ամռանը «Ռեալից» տեղափոխվեց «Ինտեր» և հանդես էր գալիս 9 համար ներքո, սակայն հաջորդ տարի, երբ Ռոնալդոն համալրեց միլանյան ակումբի շարքերը, Սամորանոն ստիպված էր 9 համարը զիջել «ատամիկին»։ Սամորանոն այդ հարցին գտավ հետաքրրքիր լուծում․ նա վերցրեց 18 համար խաղաշապիկը, սակայն 1-ի և 8-ի միջև դրեց + նշանը, այիսնքն 1+8=9: Նույն սկզբունքով հանդես են եկել նաև Խուան Պաբլո Սորինը «Վիլյառեալում», իսկ Քլինթոն Մորիսոնը՝ «Քովենթրիում»։
Վիտոր Բայա – 99 («Պորտու)
Ռոնալդո – 99 («Միլան»)
99 համարը ֆուտբոլում ամենատարօրինակ համարներից չէ, սակայն կար մի ժամանակ, երբ «Պորտուի» լեգենդար դարպասապահներից մեկը հանրությանը զարմացրեց ընտրած խաղահամարով՝ դառնալով առաջին ֆուտբոլիստը, ով ընտրել է այդ խաղահամարը։
«Ատամիկն» իր կարիերայի գրեթե ողջ ընթացքում հանդես է եկել միայն 9 համարի ներքո, սակայն երբ 2007 թվականին «Ռեալից» տեղափոխվեց «Միլան», այդ համարը վաղուց զբաղված էր Ֆիլիպո Ինձզագիի կողմից, և Ռոնալդոն ստիպված էր ընտրել այլ համար։ Բրազիլացի հարձակվողը չփորձեց Իվան Սամորանոյի նման հնարամտության դիմել՝ ընտրելով 99 համարը։
Լուկա Բուչչի – 5, 7, 10
Առաջին հայացքից թվում է, թե որևէ արտասովոր բան չկա այս խաղային համարներում, սակայն Լուկա Բուչին հանդես էր գալիս դարպասապահի դիրքում։ Բուչչին իր 24 տարվա ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել բազմաթիվ ակումբներում, սակայն մշտապես ընտրել է այնպիսի համարներ, որոնք կապ չունեն դարպասապահի դիրքի հետ։
Մարսել Դեսայի – 8 (Ֆրանսիայի հավաքական)
Այս խաղահամարում նույնպես որևէ արտասովոր բան չկար, սակայն «Միլանի», «Չելսիի» և Ֆրանսիայի հավաքականի կենտրոնական պաշպտան Մարսել Դեսային այդ դիրքի համար հանդես էր գալիս արտասավոր՝ 8 համարով։ Դեսային այդ ամենը բացատրում էր նրանով, որ պաշտպանի դիրք է տեղափոխվել կիսապաշտպանությունից։
Սիմոն Վուկչևիչ – 1 («Պարտիզան Բելգրադ»)
Չերնոգորացի վինգերը համարվում էր Բալկանյան թերակղզու ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը և հասցրել է հանդես գալ նաև անգլիական Պրեմիեր լիգայում՝ ներկայցնելով «Բլեքբեռնը»։ Վուկչևիչը կարիերայի ընթացքում հիմնականում հանդես է եկել 10 համարի ներքո, սակայն հարազատ՝ «Պարտիզանում» հանդես գալու տարիներին նա հանդես էր գալիս 1 համարի ներքո, ինչը պայմանավորված էր նրանով, որ ակումբի երկրպագուների համար նա «համար 1-ն» էր։
Ռոժերիո Սենի – 01 («Սան Պաուլու»)
Դերեկ Ռիորդան – 01 («Հիբերնիան»)
Ռոժերիո Սենին համարվում է ֆուտբոլի պատմության ամենաշատ գոլ խփած դարպասապահը։ Սենիի անվան դիմաց գրանցել է 100-ից ավելի գոլ, որոնցից շատերը նա խփել է տուգանայինից կատարած ուղիղ հարվածի իրացումից հետո։ Սենին 2007 թվականից սկսած հանդես էր գալիս 01 համարի մարզաշապիկով, որպեսզի տարբվեր մյուս դարպասապահներից։
01 համար մարզաշապիկով էր հանդես գալիս նաև Շոտլանդիան ներկայացնող «Հիբերնիանի» հարձակվող Դերեկ Ռիորդանը, սակայն դա լրիվ այլ պատմություն է։ Երբ 2008 թվականին շոտլանդացի հարձակվողը համալրեց «Հիբերնիանի» շարքերը, Ռիորդանի սիրելի 10 համար զբաղված էր, սակայն ազատ էր 1 համարը, և նա վերցրեց հենց 1 համարը։ Պաշտոնապես նա գրանցված էր որպես 1 համարի տակ, սակայն հանդես էր գալիս 01 համարի մարզաշապիկով, որը 10-ի հակառակն է։
Ռոժերիո Սենի – 618, 700, 800 («Սան Պաուլո»)
Եվ կրկին Ռոժերիո Սենի։ Սենին ավելի քան 25 տարի նվիրել է «Սան Պաուլոյին»։ Ակումբի կազմում նա հանդես է եկել 1127 հանդիպում։ Նախքան Սենին, ոչ ոք 617 խաղից ավելի հանդիպում բրազիլական ակումբի ակզմում չէր մասնակցել։ 618-ը ռեկորդային հանդիպումն էր։ Սենին այդ համարի մարզաշապիկներով անցկացրել է միայն հոբելյանական խաղերը։
Սթիվեն Ջերարդ – 08 («Լիվերպուլ»)
Ջեյմս Բիտի – 08 («Էվերտոն»)
2008 թվականին Լիվերպուլը դարձել էր Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։ Այդ իրադարձության պատվին հերթական մերսիսայդյան դերբիի շրջանակում «Լիվերպուլի» և «Էվերտոնի» 8 համարները՝ Սթիվեն Ջերարդը և Ջեյմս Բիտին, խաղադաշտ դուրս եկան հետաքրքիր խաղահամարով՝ 08 համարով։ Խաղավերջում նրանք փոխանակվեցին խաղաշապիկներով։
Նեյմար – 200 («Սանթոս»)
Նեյմարը միանշանակ բրազիլական լեգենդար ակումբի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է եղել, ով ակումբի կազմում իր 200-րդ հանդիպմանը մասնակցել է այդ համարի խաղաշապիկով։
Ժունինիո – 114 և 300 («Վասկո դա Գամա»)
Ժունինոն տուգանայինից կատարած ուղիղ հարվածով ամենաշատ գոլի հեղինակ դարձած ֆուտբոլիսն է։ Նրա անվան դիմաց այդպիսի 70-ից ավել գոլ կա։ Բրազիլական ակումբներում անհայտ է, որ երբ որևէ խաղացող հասնում է որևէ հոբելյանական թվի, ապա հանդես է գալիս այդ համարի խաղաշպիկով։ Ժունինիոն 300 համար խաղաշապիկով հանդես է եկել իր 300-րդ հանդիպման շրջանակում, իսկ 114 համարով՝ «Վասկոյի» հիմնադրման 114-րդ տարեդարձին։
Վիկտոր – 2019 («Ատլետիկո Մինեյրո»)
Բրազիլացի դարպասապահը 2015 թվականին հանդես եկավ ֆուտբոլի պատմության ամենամեծ խաղային համարով։ Նա որոշել էր այդ կերպ նշեր ակումբի հետ նոր պայմանագրի ստորագրումը, որը նախատեսված էր մինչև 2019 թվականը։
# Աբերդին, Անդրեյ-Շևչենկո, Ատլետիկո Մինեյրո, Բավարիա, Բիկսան Լիզարազյու, Դերեկ Ռիորդան, Էվերտոն, Ժունինիո, Ինտեր, Իվան Սամորանո, Լիվերպուլ, Լուկա Բուչչի, Խուան Պաբլո Սորին, Հիբերնիան, Հիշամ Զերուալի, Մատյո Ֆլամինի, Մարսել Դեսայի, Միլան, Նեյմար, Պորտու, Ջեյմս Բիտի, Ռոժերիո Սենի, Ռոման Զոբնին, Ռոնալդինիո, Ռոնալդո, Սան Պաուլո, Սանթոս, Սելթիկ, Սթիվեն Ջերարդ, Սիմոն Վուկչևիչ, Սպարտակ, Վասկո դա Գամա, վերլուծություն, Վիլյառեալ, Վիկտոր, Վիկտոր Վանյամա, Վիտոր Բայա, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Քլինթոն Մորիսոն, Քովենթրի Սիթի, Ֆրանսիայի հավաքական