Պաշտոնական․ ՖԻՖԱ-ն պատժամիջոցներ կկիրառի, եթե ակումբները միանան Սուպերլիգային
ՖԻՖԱ-ն, ՈՒԵՖԱ-ն և մյուս աշխարհամասային ֆեդերացիաները հանդես են եկել համատեղ հայատարարությամբ, որը կապված է եվրոպական Սուպերլիգայի ստեղծման գաղափարի հետ․
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջերս ԶԼՄ-ներում տարածում է գտել այնպիսի տեղեկատվություն, ըստ որի, եվրոպական ակումբները պատրաստվում են ստեղծել փակ Սուպերլիգա՝ ևս մեկ անգամ հաստատում ենք, որ նման մրցաշարը չի ընդունվելու ո՛չ ՖԻՖԱ-ի և ո՛չ էլ այլ աշխարհամասային ֆեդերացիայի կողմից։
Ուստի, եթե որևէ ակումբ կամ ֆուտբոլիստ մասնակցի նման մրցաշարի, ապա իրավունք չի ունենա մասնակցելու ՖԻՖԱ-ի կամ էլ մյուս ֆեդերացիների հովանու ներքո անցկացվող մրցաշարերին։
Միակ ակումբային մրցաշարը, որն ընդունված է ՖԻՖԱ-ի կողմից, աշխարհի ակումբային առաջնությունն է։ ՖԻՖԱ-ի կոմղից ճանաչաված են նաև տարածաշրջանային այն ակումբային մրցաշարերը, որոնք անցկացվում են այլ ֆեդերացիաների հովանավորությամբ։
Սպորտային հաջողությունների ունիվերսալ սկզբունքները՝ համերաշխությունը, կարգերի բարձրացումն ու իջեցումը, դուստր գործակալությունները, համարվում են ֆուտբոլային բուրգի հիմքը, որն ապահովում է այս խաղի հիմնական հաջողությունը։ Շնորհիվ այդ սկզունքների՝ ֆուտբոլն ունի երկար և հաջողված պատմություն»,- նշված է համատեղ հայտարարության մեջ, որը մեջբերվում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում։
# Աշխարհի ակումբային առաջնություն, Աշխարհի առաջնություն, Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիա, Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիա, Եվրոպական Սուպերլիգա, ԿՈՆԿԱԿԱՖ, ԿՈՆՄԵԲՈԼ, ՈւԵՖԱ, Օկեանիայի ֆուտբոլի կոնֆեդերացիա, ՖԻՖԱ