Հայաստանի հավաքականն առաջադիմել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Ապրիլի 7-ին ՖԻՖԱ -ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականն այդ աղյուսակում իր դիրքը բարելավել է 9 հորիզոնականով՝ 99-ից բարձրանալով 90-րդ տեղ։
Այդ ցուցանիշով Հայաստանը եվրոպական հավաքականների շրջանակում գրանցել է լավագույն արդյունքը։ Երկրորդ լավագույնը Սերբիայի հավաքականն է, որը բարելավել է 5 հորիզոնականով՝ 30-ից դառնալով 25-ը։
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլում J խմբի Հայաստանի հավաքականի մրցակիցներից Գերմանիան 12-րդն է (1609 միավոր), Ռումինիան՝ 43-րդը (1449), Իսլանդիան՝ 52-րդը (1415), Հյուսիսային Մակեդոնիան՝ 62-րդը (1374), իսկ Լիխտենշտեյնի հավաքականը 911 միավորով 186-րդն է։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը սույն թվականի մարտ ամսին 3 հանդիպում անցկացրեց աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում։ Մեր տղաները տարան նույնքան հաղթանակ՝ առավելության հասնելով համապատասխանաբար Լիխտենշտեյնի (1:0), Իսլանդիայի (2:0) և Ռումինիայի (3:2) հավաքականների նկատմամբ:
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․
1․ Բելգիա – 1783 միավոր
2․ Ֆրանսիա 1757
3․ Բրազիլիա 1742
4․ Անգլիա 1686
5․ Պորտուգալիա 1666
6․ Իսպանիա 1648
7․ Իտալիա 1642
8․ Արգենտինա 1641
9․ Ուրուգուայ 1639
10․ Դանիա 1631
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Անգլիայի հավաքական, Արգենտինայի հավաքական, Բելգիայի հավաքական, Բրազիլիայի հավաքական, Գերմանիայի հավաքական, Դանիայի հավաքական, Իսլանդիայի հավաքական, Իսպանիայի հավաքական, իտալիայի հավաքական, Լիխտենշտեյն-Հայաստան, Լիխտենշտեյնի հավաքական, Հայաստան-Իսլանդիա, Հայաստան-Ռումինիա, Հայաստանի-հավաքական, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքական, Ուրուգվայի հավաքական, Պորտուգալիայի հավաքական, Ռումինիայի հավաքական, ՖԻՖԱ, ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ, Ֆրանսիայի հավաքական