Հայտնի է ՉԼ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
ՈւԵՖԱ-ն հայտարարել է երկրպագուների շրջանում անցկացրած քվեարկության արդյունքներով Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը:
Լավագույնն է ճանաչվել «Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, ով «Պորտուի» դեմ խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Բրազիլացուց բացի մրցանակին հավակնում էին նաև Սոն Հին Մինը («Տոտենհեմ»), Ֆրենկի դե Յոնգը («Այաքս») և Ժերար Պիկեն («Բարսելոնա»):
# Լիվերպուլ, Չեմպիոնների-լիգա, Ռոբերտո-Ֆիրմինո