Ֆերրան Տորեսը չի կարողացել զսպել արցունքները Նապոլիի դեմ խաղից հետո🎥
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» սեփական տարկի տակ մրցեց «Նապոլիի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Հանդիպման հակահերոսներից դարձավ կատալոնական ակումբի հարձակվող Ֆերրան Տորեսը, ով նվազագույնը 3-4 իրական գոլային պահ վատնեց` չկարողանալով հաղթանակ պարգևել իր թիմին։
Հատկանշական է, որ, ըստ SofaScore-ի, իսպանացի ֆուտբոլիստը «Նապոլիի» դեմ խաղում կատարել է 9 հարված, որոնցից 7-ը եղել են շեղ, 1-ը փակվել է մրցակցի պաշտպանների կողմից, իսկ մյուս հարվածով նա գրավել է նեապոլիտանական ակումբի դարպասը` դիպուկ իրացնելով 11-մետրանոցը։
Հանդիպումից հետո 21-ամյա հարձակվողը չի կարողացել զսպել արցունքներն ու արտասվել է. նրան հանգստացրել են խաղընկերները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# SofaScore, Բարսելոնա, Եվրոպա-լիգա, Նապոլի, Ֆերրան Տոռես