Ֆերդինանդ. «Յամալը ստիպում է ինձ նորից սիրել ֆուտբոլը» 🎥
«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը X-ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել` խոսելով «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի մասին։
«Յամալը ստիպում է ինձ նորից սիրել ֆուտբոլը։ Նախկինում այդպես խաղում էին Մարադոնան, Վերոնը, Ռիկելմեն։ Խաղացողներ, որոնք դրիբլինգի էին դիմում ու խելագար բաներ էին անում, ստեղծագործում էին։
Յամալը նույնպես այն խաղացողների շարքում է, որոնք ստեղծագործում են` ցանկանալով նաև զվարճացնել։ Երբ խոսում ենք համաշխարհային մակարդակի ֆուտբոլիատների մասին, նրան նույնպես պետք է նշենք։
Գիտեք նաև` ի՞նչն է ինձ դուր գալիս։ Նա ավելին է, քան ֆուտբոլիստ։ Նա նաև իր ձայնն է բարձրացնում, որպեսզի բոլորի ուշադրությունը սևեռի ստադիոններում հնչող հակամուսուլմանական վանկարկումներին, և դա անում է երեխան, որը հասուն պրոֆեսիոնալ չէ, այլ 18 տարեկան է»,- ասել է Ֆերդինանդը։
Յամալն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 41 խաղում խփել է 21 գոլ, կատարել 16 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml