Ֆեյենորդը համառ պայքարում հաղթեց Ռոմային🎥
Եվրոպա լիգա 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Ֆեյենորդը» Ռոտերդամի «Դե Կույպ» մարզադաշտում մրցեց «Ռոմայի» դեմ։
Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «Ֆեյենորդին» հաղթանակ պարգևեց 54-րդ րոպեին Մաթս Վիֆերի խփած միակ գոլը։
Նշենք, որ «գայլերը» 0:0 հաշվի ժամանակ չկարողացան գոլի հեղինակ դառնալ 11-մետրանոց հարվածից հետո. 43-րդ րոպեին նշակետից վրիպեց Լորենցո Պելեգրինին։
Հավելենք, որ այս դիմակայության պատասխան խաղը կկայանա ապրիլի 20-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արնե Սլոտ, Եվրոպա-լիգա, Լորենցո Պելեգրինի, Մաթս Վիֆեր, Ռոմա, Ֆեյենորդ