Ֆանտաստիկա! Հյ. Մակեդոնիան հրաշք գործեց` պայքարից դուրս թողնելով Իտալիային🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության ՈՒԵՖԱ-ի գատու որակավորման փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչի շրջանակում Իտալիայի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու դեմ։
Հանդիպման մեծ մասում «սկուադրա աձուրան» ուներ խաղային ու տարածքային տոտալ առավելություն, սակայն կատարած 32 հարվածներից և ոչ մեկից հետո գնդակը չհայտնվեց հյուսիսմակեդոնացիների դարպասը։
Դեռ ավելին` հանդիպման 92-րդ րոպեին Հյուսիսային Մակեդոնիան կտրուկ գրոհ զարգացրեց, ինչից հետո Ալեքսանդր Տրայկովսկին հեռահար հարվածով գրավեց Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասն ու հաղթանակ պարգևեց իր թիմին։
Այսպիսով, Հյուսիսային Մակեդոնիան հրաշք գործեց, 1:0 հաշվով հաղթեց Իտալիային ու դուրս եկավ աշխարհի 2022 թ. որակավորման փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ, որի շրջանակում մարտի 29-ին հյուրընկալվելիս կմրցի Պորտուգալիայի ընտրանու դեմ։
Ինչ վերաբերում է Իտալիային, ապա Եվրոպայի գործող չեմպիոնը երկրորդ անգամ անընդմեջ չի կարողանում հաղթահարել աշխարհի առաջնության որակավորման փուլն ու մնում է ձեռնունայն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Ալեքսանդր Տրայկովսկի, Աշխարհի առաջնություն, իտալիայի հավաքական, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքական, Մունդիալ-2022, Ջանլուիջի Դոնարումա, Քաթար-2022