Ֆանտաստիկ թրիլեր ԱԱԱ-ում! «Պորտուն» ու «Ալ Ահլին» գերգոլառատ խաղում չպարզեցին հաղթողին 🎥
Աշխարհի ակումբային առաջնության A խմբի վերջին` երրորդ տուրում «Պորտուն» մրցեց «Ալ Ահլիի» դեմ։
Հանդիպումն անցավ ֆանտաստիկ ու թրիլերային սցենարով. գրանցվեց գերգոլառատ ոչ-ոքի` 4:4։
Եգիպտոսը ներկայացնող ակումբը հանդիպման ընթացքում չորս անգամ առաջ էր հաշվի մեջ, սակայն «վիշապները» կռվեցին ու փրկեցին խաղը։
«Ալ Ահլիից» հեթ-տրիկ գրանցեց պաղեստինցի վինգեր Վեսամ Աբու Ալին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մոհամեդ Ալի Բեն Ռոմդանը։
Պորտուգալացիների գոլերը խփեցին Ռոդրիգու Մորան, Վիլիամ Գոմեսը, Սամու Ագեհովան և Պեպեն։ Վերջինը Մարտին Անսելմիի գլխավորած թիմին պարտությունից փրկեց 89-րդ րոպեն։
Նշենք, որ այս արդյունքը երկու ակումբների համար էլ բավարար չէր պայքարը շարունակելու համար։ «Պորտուն» ու «Ալ Ահլին» 2-ական միավորով A խմբում զբաղեցրին համապատասխանաբար 3-4-րդ տեղերն ու դուրս չեկան փլեյ-օֆֆ։
Այս խմբում առաջին տեղը գրավեց բրազիլական «Պալմեյրասը», երկրորդն ամերիկյան «Ինտեր Մայամին» է։ Երկու ակումբներն էլ 5-ական միավոր վաստակեցին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից