Ֆանտաստիկ Բելինգհեմ. Ռեալը կամային հաղթանակ տոնեց Ալմերիայի դեմ խաղում🎥
Իսպանական Լա լիգայի 2-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Ալմերիայի» դեմ։
«Ալմերիայի» ֆուտբոլիստները պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել «արքայական» ակումբի համար և արդեն 3-րդ րոպեին Սերխիո Արիբասի ջանքերով բացեցին հաշիվը։
Շոկային մեկնարկը չընկճեց Կառլո Անչելոտիի թիմին, որը հետագայում երեք գնդակ ուղարկեց Լուիշ Մաշիմիանուի պաշտպանած դարպասը` հաղթելով 3:1 հաշվով։
«Սերուցքայինների» կազմից հիանալի հանդիպում անցկացրեց թիմի նորեկ Ջուդ Բելինգհեմը` դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Անգլիացի կիսապաշտպանը նաև օգնեց աչքի ընկնել Վինիսիուսին։
Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 6 միավոր և գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Ալմերիան» պարտվել է մեկնարկային խաղերում էլ և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալմերիա, Լա-լիգա, Կառլո Անչելոտի, Ջուդ Բելինգհեմ, Ռեալ Մադրիդ, Վինիսիուս