Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ
Իտալական Ա սերիայի 30-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Սամպդորիային»։
Հանդիպման միակ գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանը` հաղթանակ պարգևելով «գայլերին»։
Խաղից հետո հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկություն է հայտնել հայազգի ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ` Twitter-ի իր միկրոբլոգում գրելով հետևյալը.
«Հենրիխ Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում Ժոզե Մոուրինիոյի գլխավորությամբ։ Նրա գործող պայմանագիրն ավարտվում է հունիսին, սակայն այժմ «Ռոման» պատրաստ է բանակցություններ սկսել Մինո Ռայոլայի հետ և առաջարկել նոր պայմանագիր։
Բանակցությունները տեղի կունենան առաջիկա օրերին»։
Հիշեցնենք, որ 33-ամյա կիսապաշտպանի ու «Ռոմայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։
Հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն նույնպես արդեն հաստատել է, որ ցանկանում է` Մխիթարյանը մնա «Ռոմայում»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ժոզե Մոուրինիո, Հենրիխ-Մխիթարյան, Ռոմա, Սամպդորիա, Ֆաբրիցո Ռոմանո