Օսիմենն ու Խվիչան կրկին փայլում են` ապահովելով Նապոլիի ջախջախիչ հաղթանակը Սպեցիայի դեմ խաղում🎥
Իտալական Ա սերիայի 21-րդ տուրում «Նապոլին» «Ալբերտո Պիկո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Սպեցիայի» դեմ։
Գոլազուրկ առաջին կեսից հետո Լուչիանո Սպալետիի թիմը վերգտավ իր խաղն ու երեք անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։
Նեապոլիտանական ակումբի կազմից կրկին փայլեց Վիկտոր Օսիմենը` դառնալով դուբլի հեղինակ։
Նիգերիացի գոլահարն Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 16 գոլ և վստահ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
«Նապոլիի» կազմից ոչ պակաս հիանալի հանդիպում անցկացրեց նաև Խվիչա Կվարցխելիան, ով իր անվան դիմաց գրանցեց գոլ և գոլային փոխնացում։
21-ամյա վինգերն էլ Ա սերիայի շրջանակում անկացրած 17 խաղում դարձել է 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Այս հաղթանակից հետո «Նապոլին» վաստակեց 56 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։
«Սպեցիան», 18 միավորով, 17-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Լուչիանո-Սպալետի, Խվիչա Կվարացխելիա, Նապոլի, Սպեցիա, Վիկտոր Օսիմեն