Օսասունան կանգնեցրեց Ռեալին` միավորներ խլելով «արքայական» ակումբից 🎥
Իսպանական Լա Լիգայի 7-րդ տուրում գործող չեմպիոն «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Օսասունայի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ Պամպլոնայից ժամանած հյուրերին հաջողվեց միավորներ խլել «արքայական» ակումբից. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
Կառլո Անչելոտիի թիմի կազմից 42-րդ րոպեին աչքի ընկավ Վինիսիուսը, իսկ «Օսասունայի» պատասխան գոլը 50-րդ րոպեին խփեց Կիկե Գարսիան։
Նշենք, որ 79-րդ րոպեին «սերուցքայինները» վաստակել էին 11-մետրանոց, սակայն Կարիմ Բենզեմայի հարվածիղ հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Այսպիսով, «Ռեալն» ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ միավորներ կորցրեց։
Այս ոչ-ոքիից հետո «արքայական» ակումբը վաստակեց 19 միավոր և նահանջեց 2-րդ հորիզոնական։
Նույնքան միավոր ունի նաև «Բարսելոնան», որը լրացուցիչ ցուցանիշներով ընթացիկ տուրից հետո գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Օսասունան», 13 միավորով, 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Կառլո Անչելոտի, Կարիմ-Բենզեմա, Կիկե Գարսիա, Ռեալ Մադրիդ, Վինիսիուս, Օսասունա